ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2009 թվականի N 983-Ա
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2009 թվականի նոյեմբերի 25-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ի. Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |