Գլխավոր տեղեկություն
Համար
N 60-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.2010-19.02.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

5 փետրվարի 2010 թվականի N 60-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

 1. 2010 թվականի փետրվարի 14-16-ը աշխատանքային այցով Երուսաղեմ (Իսրայելի Պետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների` Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Իսրայելի Պետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Վ. Սարգսյանի` Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2010 թվականի փետրվարի 14-ին` Երևան-Երուսաղեմ, իսկ 2010 թվականի փետրվարի 16-ին՝ Երուսաղեմ-Երևան երթուղիներով։

5. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Երուսաղեմ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 5

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.

փետրվարի 5-ի N 60-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-16-Ը ԵՐՈՒՍԱՂԵՄ (ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

   

Դ. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

   

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ

   

Վ. Սարգսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական 
արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի վարիչի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)

   

Ա. Զատիկյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

   

Է. Աղախանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան