ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2010 թվականի N 81-Ա
Ա. ԱԶԻԶՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման վարչության ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Ա. Ազիզյանին 2010 թվականի փետրվարի 14-17-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագետների խմբի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ա. Ազիզյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության ֆինանսական շուկայի զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Ա. Ազիզյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |