Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.12.26/13(21) Հոդ.1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
11.10.2010
Ստորագրման ամսաթիվ
11.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2011

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Սլովենիայի Հանրապետության կառավարության միջԵՎ տնտեսական համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Սլովենիայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` Պայմանավորվող Կողմեր),

վերահաստատելով իրենց պետությունների և բնակչության միջև բարեկամական հարաբերությունները,

ցանկանալով զարգացնել տնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում` հավասարության, փոխշահավետության և փոխադարձության հիման վրա,

հաշվի առնելով երկկողմ առևտրի ծավալների ավելացման փոխշահավետությունը և ցանկանալով ամրապնդել այդ կապերը, հատկապես երկկողմ առևտրի խթանման և տնտեսական կապերի և համագործակցության սերտացման միջոցով,

հաշվի առնելով միջազգային պայմանագրերով իրենց պետությունների ստանձնած պարտավորությունները,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող Կողմերը, իրենց ազգային օրենսդրությունների և ստանձնած միջազգային պարտավորությունների և համաձայնագրերի համաձայն, կգործադրեն իրենց ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման և ուժեղացման նպատակով:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող Կողմերը կստեղծեն բարենպաստ պայմաններ տնտեսական համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես.

 տնտեսվարող սուբյեկտների միջև գործարար շփումների ընդլայնման և նոր կապերի ստեղծման խթանմամբ,

 ներդրումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծմամբ,

 գործարար և տնտեսական տեղեկատվության փոխանակման դյուրացմամբ,

 տոնավաճառների, ցուցահանդեսների, գիտաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման օժանդակմամբ,

 երկու երկրների տնտեսական դաշտը կանոնակարգող օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման դյուրացմամբ,

 փոքր և միջին ձեռնարկատիրության և ներդրումային գործունեության ոլորտներում իրենց համագործակցությունը տարածելով,

 ապրանքների և ծառայությունների առևտրի խթանմամբ, ինչպես նաև արդյունաբերության, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության, տրանսպորտի, բնության պահպանության և զբոսաշրջության ոլորտներում երկարատև համագործակցության հաստատմամբ:

 

Հոդված 3

 

Այս նպատակով Պայմանավորվող Կողմերը կստեղծեն հայ-սլովենական Միջկառավարական Հանձնաժողով, որը կզբաղվի սույն Համաձայնագրով նախատեսված ոլորտներով, ինչպես նաև

 տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրմամբ և դրանց հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների մշակմամբ,

 երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև համագործակցության ընդլայնման համար առաջարկությունների մշակմամբ,

 երկու երկրներում տնտեսական վիճակի, իրավական կարգավորման, տնտեսական ծրագրերի և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակմամբ,

 տնտեսական համագործակցության և երկկողմ առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերհանմամբ և դրանց լուծմանն ուղղված առաջարկների մշակմամբ:

 

Հոդված 4

 

1. Միջկառավարական Հանձնաժողովը բաղկացած կլինի Պայմանավորվող Կողմերի ներկայացուցիչներից և անհրաժեշտության դեպքում` այլ պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. Պայմանավորվող Կողմերը կհաստատեն Միջկառավարական Հանձնաժողովի Կանոնակարգը առաջին նիստի ընթացքում:

 

Հոդված 5

 

1. Միջկառավարական Հանձնաժողովի նիստերը կգումարվեն տարին մեկ անգամ, կամ, անհրաժեշտության դեպքում` Պայմանավորվող Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ:

2. Միջկառավարական Հանձնաժողովի նիստերի անցկացման ժամկետները և օրակարգը կփոխհամաձայնեցվեն Պայմանավորվող Կողմերի միջև:

3. Միջկառավարական Հանձնաժողովի նիստի արդյունքում հյուրընկալող Պայմանավորվող Կողմի կողմից ձևակերպվում է Արձանագրություն, որը ստորագրվում է նիստի ավարտին` երկու պատվիրակությունների ղեկավարների կողմից:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում Պայմանավորվող Կողմերի կնքած այլ միջազգային պայմանագրերից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անդամակցությունից բխող իրավունքների և պարտավորությունների վրա: Սույն Համաձայնագրի դրույթները չեն ազդում Սլովենիայի Հանրապետության` Եվրոպական Միության անդամակցությունից բխող պարտավորությունների վրա:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Պայմանավորվող Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցագրի ստացման երեսուներորդ օրվանից:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ եռամյա ժամկետով, մինչև Պայմանավորվող Կողմերից մեկը գրավոր չծանուցի մյուս Պայմանավորվող Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին իր մտադրության վերաբերյալ դրա գործողության ավարտից նվազագույնը 6 ամիս առաջ:

3. Պայմանավորվող Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

Կատարված է Երևանում, 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը հայերեն, սլովեներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն լեզվով տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011թ. մարտի 24-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան