Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2005.12.26/7(15)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2005
Ստորագրման ամսաթիվ
24.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2005

«Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց այցագրերի փոխադարձ այցելությունների մասին» 2000թ. սեպտեմբերի 25-ի Համաձայնագրի N1 և 2 հավելվածներում կատարված փոփոխությամբ հաստատված

 

փ ա ս տ ա թ ղ թ ե ր ի  ց ա ն կ

 

I. Հայաստանի Հանրապետության տարածք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի, ելքի, մնալու և տեղաշարժի համար փաստաթղթերի ցանկ.

 

1. Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր, որը հավաստում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձը Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս

2. Ծառայողական անձնագիր

3. Դիվանագիտական անձնագիր

4.Նավաստու անձնագիր (որը հավաստում է նավաստու անձը)՝ նավային դերի կամ դրանից քաղվածքի առկայության դեպքում

5. Ռուսաստանի Դաշնություն մուտքի (վերադարձի) վկայական (միայն Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու համար)։

 

II.  Ռուսաստանի Դաշնության տարածք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքի, ելքի, մնալու և տեղաշարժի համար փաստաթղթերի ցանկ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (օտարերկրյա պետություններում գործողության ժամկետի նշումով)

2. Դիվանագիտական անձնագիր

3. Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն մուտքի համար),

4. Ծննդյան վկայական (մինչև 16 տարեկան երեխաների համար, միայն Ռուսաստանի Դաշնությունից ելքի և Հայաստանի Հանրապետություն մուտքի համար)՝ գործում է սույն ցանկերը կիրառելու օրվանից 6 ամսվա ընթացքում

 

Փաստաթղթերի ցանկը հաստատվել է երկու պետությունների միջև հայտագրերի փոխանակմամբ, ուժի մեջ է մտել 24.09.2005թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան