Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
20.03.1992
Ստորագրման ամսաթիվ
20.03.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կենտրոնական բանկերի միջև ԽՍՀՄ նախկին Պետբանկի ակտիվների և պասիվների բաժանման մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

ԽՍՀՄ նախկին Պետական բանկի ակտիվների և պասիվների բաժանման համար Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կենտրոնական (ազգային) բանկերը, համաձայն սահմանադրական ընթացակարգերի, մեկամսյա ժամկետում ստեղծում են Համատեղ հանձնաժողով: Ռուսաստանի կենտրոնական բանկը վերոհիշյալ Հանձնաժողովին ծանոթացնելու և աշխատանքի համար տրամադրում է լուծարման հանձնաժողովի բոլոր անհրաժեշտ նյութերը, ներառյալ ԽՍՀՄ Պետական բանկի համախմբված բալանսը՝ 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ստեղծված Հանձնաժողովը, մեկամսյա ժամկետում, մշակում է ակտիվների և պասիվների բաժանման մեխանիզմը՝ 1992 թվականի հունվարի 1-ի դրությամբ և այն ներկայացնում պետությունների ղեկավարների քննարկմանը:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Կիև քաղաքում 1992 թվականի մարտի 20-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտի 20-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան