Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.1991-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.1991

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության համակարգող ինստիտուտների մասին

 

1. Համագործակցության պետությունների ընդհանուր շահերի ոլորտում գործունեության համակարգման հետ կապված հարցերի լուծման համար ստեղծել Համագործակցության բարձրագույն մարմին` Պետությունների ղեկավարների խորհուրդ, ինչպես նաև Կառավարությունների ղեկավարների խորհուրդ:

2. Հանձնարարել Համագործակցության պետությունների լիազոր ներկայացուցիչներին, մինչև 1991 թվականի դեկտեմբերի 30-ը, Պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ նախկին ԽՍՀ Միության կառույցների վերացման մասին, ինչպես նաև Համագործակցության համակարգող ինստիտուտների մասին:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 21-ից: