ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2010 թվականի N 264-Ա
Ձ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով ու 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2010 թվականի ապրիլի 15-ի N 308-Ա որոշումը`
Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |