ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2010 թվականի N 272-Ա
Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Ա. Մայսուրյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանին 2010 թվականի ապրիլի 27-ից մինչև մայիսի 1-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցելու և Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների հետ երկկողմ բանակցություններ վարելու համար:
2. Ա. Մայսուրյանի և Կ. Բրուտյանի` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Ա. Մայսուրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.04.2010, N 293-Ա | 30.04.2010, N 272-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|