Գլխավոր տեղեկություն
Համար
N 296-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 296-Ա

 

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2010 թվականի մայիսի 5-10-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` մայիսի 5-7-ը Բեռլին` Համաշխարհային բանկի և Ֆրաունհոֆերի ինստիտուտի կողմից կազմակերպված գիտելիքահենք տնտեսության 9-րդ համաժողովին մասնակցելու և մայիսի 8-10-ը Ֆրանկֆուրտ` Ֆրանկֆուրտի միջուկային բժշկության կենտրոնի և լաբորատորիաների գործունեության փորձի ուսումնասիրման և համագործակցության կապերի հաստատման համար:

2. Ն. Երիցյանի՝ մայիսի 8-10-ը Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված գիշերավարձը և օրապահիկը, ինչպես նաև Բեռլին-Ֆրանկֆուրտ ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի՝ մայիսի 5-7-ը Բեռլին գործուղման հետ կապված ճանապարհածախսը, գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 29
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան