Գլխավոր տեղեկություն
Համար
N 85-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.05.07/6(10) Հոդ.10
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
12.04.2010
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

12 ապրիլի 2010 թ.

N 85-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան`

 

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Երևան քաղաքի խորհրդանիշերը`

1) զինանշանը (նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի).

2) դրոշը (նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի).

3) օրհներգը (համաձայն N 3 հավելվածի):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ 

Գ. Բեգլարյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
Երևանի ավագանու
12.04.2010 թ. N 85-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_746

 

Հեղինակ՝ Ալբերտ Սոխիկյան

 

Երևան քաղաքի զինանշանն ունի հետևյալ նկարագիրը.

Կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված «ԵՐԵՎԱՆ» պատվանդանին կանգնած, գլուխը հետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է, մեջտեղից բարձրացող կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։

Առյուծի կրծքին, հավերժության նշանի վրա Արարատ լեռան պատկերն է։

Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։

Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
Երևանի ավագանու
12.04.2010 թ. N 85-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_747

 

Հեղինակներ՝ Կարապետ Աբրահամյան,

Կարապետ Փաշյան

 

Երևան քաղաքի դրոշն ունի հետևյալ նկարագիրը.

Դրոշի ուղղանկյուն խաղապատկերն ընտրված է սպիտակ` որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալ խորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները: Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակները օգտագործել են՝ ընդգծելու դրոշի մայրաքաղաքային նշանակությունը:

Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է` 1:2-ի: Սույն մասով նախատեսված Երևան քաղաքի դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
Երևանի ավագանու
12.04.2010 թ. N 85-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՀՆԵՐԳԸ

 

Երևան քաղաքի օրհներգը կատարվում է հետևյալ երաժշտական խմբագրությամբ և տեքստով.

 

Խոսք՝ Պարույր Սևակի

Երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյանի

 

ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ

 

Երևան դարձած իմ Էրեբունի,

Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,

Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,

Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

 

   ԿՐԿՆԵՐԳ - Երևան դարձած իմ Էրեբունի,

 դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,

 Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,

 Մեծանաս դարով, Երևան։

 

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,

Անկատար տենչեր ունենք դեռ շատ։

Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,

Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի։

 

ԿՐԿՆԵՐԳ

 

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր

Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,

Տաք է սերը մեր՝ շեկ քարերիդ պես

Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես։

 

ԿՐԿՆԵՐԳ