Գլխավոր տեղեկություն
Համար
N 688-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2010-19.12.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.685
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 688-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇՏԱԿԱՆ ԱՆՇԱՐԺ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1769-Ն որոշման N 1 հավելածի 7-րդ կետի «ա» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացվել Երևան քաղաքի`

1) Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ.

2) Պռոշյան փողոցի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտ.

3) Ֆրանսիայի հրապարակում.

4) Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության շենքի մոտ (Նալբանդյան 130).

5) Հանրապետության հրապարակում:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղերում մշտական անշարժ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում և ժամերին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 8

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.12.2021, N 1991-Ն 19.12.2021, N 688-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան