Գլխավոր տեղեկություն
Համար
N 481-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2010 թվականի N 481-Ա

 

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ՕՍԼՈ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրոպական հանձնաժողովի ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում կազմակերպված թվային թախոգրաֆների կիրառման հարցերով ուսումնական այցելություն-սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանի՝ 2010 թվականի հունիսի 21-24-ը Օսլո (Նորվեգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ավետիսյանի և Գ. Գրիգորյանի՝ Օսլո գործուղման ընթացքում ճանապարհածախսը և գիշերավարձի հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օսլո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 29
Երևան