ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 հունիսի 2010 թ. ք. Երևան |
N 17-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «Թի Վի Ֆայֆ» ՓԲ ընկերության 16.06.2010թ. թիվ 015 հայտը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30 հոդվածի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
«Թի Վի Ֆայֆ» ՓԲ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 70 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2011 թվականի հունվարի 20-ը:
Նախագահ
Գ. Ամալյան