ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, այսուհետև` Կողմեր,
հաշվի առնելով «Հավաքական անվտանգության մասին» 1992 թ. մայիսի 15-ի պայմանագիրը, «Անկախ պետությունների համագործակցութան մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» 1995 թ. փետրվարի 10-ի համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» 2000 թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագիրը, ինչպես նաև ռազմական անվտանգության և հակաօդային պաշտպանության ոլորտում Կողմերի միջև կնքված այլ միջազգային պայմանագրերը,
ելնելով Կողմերի հակաօդային պաշտպանության ուղղությամբ ջանքերի միավորման համար հետագա գործնական միջոցներ ընդունելու անհրաժեշտությունից,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրում կիրառվող հասկացությունները նշանակում են.
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքեր (ուժեր)» - տարածաշրջանում հակաօդային պաշտպանության խնդիրների համատեղ լուծման համար հատկացվող` Կողմերի զինված ուժերի ռազմական կառավարման մարմիններ, կառավարման կետեր (հրամանատարական կետեր), ինչպես նաև զինված ուժերի միավորումներ, կազմավորումներ և զորամասեր,
«Կողմերի պետական սահմաններ» - տարածաշրջանի սահմաններում Կողմերի պետական սահմաններ,
«Հավաքական անվտանգության առանձին շրջան» - Հայաստանի Հանրապետության տարածքի և օդային տարածության սահմաններում տարածաշրջանի մաս,
«ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակահատված (սպառնալիքի ժամանակահատված)» - ռազմաքաղաքական իրավիճակի սրման ժամանակահատված, որի ընթացքում ծագել և պահպանվում է տարածաշրջանում Կողմերի կամ Կողմերից մեկի դեմ որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից ագրեսիայի սպառնալիք,
«տարածաշրջան» - Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի տարածք և օդային տարածություն, որի սահմաններում Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում հատկացվող` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զորքերը (ուժերը) կատարում են առաջադրված խնդիրները:
Սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում են այն սահմանումները, որոնք ընդգրկված են «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների և ռուսաստանյան ռազմակայանի ՀՕՊ-ի և ավիացիայի ուժերի ու միջոցների կառավարման գծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հաշվարկի և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի օպերատիվ խմբի խնդիրների և լիազորությունների մասին» 2000 թ. մարտի 16-ի համաձայնագրի 1-ին հոդվածում և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» 2000 թ. սեպտեմբերի 27-ի համաձայնագրի 1-ին հոդվածում:
Հոդված 2
Տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատակով Կողմերը Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ստեղծում են հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) հիմնական խնդիրները, գործառույթները, ինչպես նաև տեղաբաշխման և կիրառման սկզբունքները սահմանվում են սույն Համաձայնագրին կից և դրա անբաժանելի մասը հանդիսացող` «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին» կանոնադրությամբ:
Հոդված 3
Կողմերը, հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքների անջատվածությունը, Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում առանձնացնում են Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրագործման համար Կողմերի լիազորված մարմիններ են`
Հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը,
Ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Լիազորված մարմինների անվանումների կամ նրանց գործառույթների փոփոխության դեպքում Կողմերն այդ մասին անհապաղ միմյանց կտեղեկացնեն դիվանագիտական ուղիներով:
Հոդված 5
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կազմում, այդ թվում` Հավաքական անվտանգության առանձին տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի կազմում, Կողմերի կողմից առանձնացված զորքերի (ուժերի), կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ցանկը համատեղ հաստատում են Կողմերի պաշտպանության նախարարները՝ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում:
Անհրաժեշտության դեպքում Կողմերի համաձայնությամբ նշված ցանկում կարող են կատարվել փոփոխություններ:
Հոդված 6
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ու հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը:
Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը:
Հոդված 7
Խաղաղ ժամանակ Կողմերի լիազորված մարմինները կազմակերպում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ կիրառման պլանավորումը, հակաօդային պաշտպանության ուղղությամբ իրենց համատեղ մարտական հերթապահությունը, փոխգործակցությունը, ինչպես նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստությունը: Նշված միջոցառումներն ընդգրկվում են Կողմերի զինված ուժերի կողմից մշակվող ամենամյա համապատասխան պլանների մեջ:
Հոդված 8
Խաղաղ ժամանակ Կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի (ուժերի) կիրառման համար՝ Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կայացրած որոշումների ու գործողությունների մասին Կողմերի լիազորված մարմինները ծանուցում են միմյանց:
Հոդված 9
Կողմերն ապահովում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգում հատկացված իրենց զորքերի (ուժերի) մարտական պատրաստվածությունը, պահպանում են դրանց՝ անձնակազմով, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով համալրվածության սահմանված մակարդակը, իրականացնում են նյութատեխնիկական ապահովումը, ապահովում են դրանց տեղափոխումն ու ծավալումը Կողմերի տարածքներում:
Հոդված 10
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումն ու գործառությունը չի փոփոխում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի շրջանակներում Կողմերի զինված ուժերի ֆինանսավորման և ապահովման գոյություն ունեցող կարգը:
Հոդված 11
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ռազմական ենթակառույցի օբյեկտների օգտագործումն ու զարգացումը, ինչպես նաև դրանց, Կողմերի անվտանգության ապահովման շահերից ելնելով, ըստ նշանակության օգտագործման պատրաստության մեջ պահելն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական ենթակառույցի օբյեկտների համատեղ օգտագործման մասին» 2002 թ. հոկտեմբերի 1-ի համաձայնագրին համապատասխան:
Հոդված 12
Կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի կիրառման ընթացքում իրենց ստացած` Հայաստանի Հանրապետության պետական ու ծառայողական գաղտնիք և Ռուսաստանի Դաշնության պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» 2002 թ. նոյեմբերի 5-ի համաձայնագրին համապատասխան:
Կողմերը սույն Համաձայնագրի կիրառման ընթացքում, ինչպես նաև դրա գործողության դադարեցման դեպքում չեն հրապարակում ստացած այն տեղեկությունները, որոնք նշված են սույն հոդվածի առաջին պարբերության մեջ:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման ընթացում Կողմերի միջև առաջացող տարաձայնությունները և վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Սույն Համաձայնագրի մեջ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք համարվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով: Հետագայում դրա գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին հերթական ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ:
Կատարված է Մոսկվայում 2015 թվականի դեկտեմբերի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Հավելված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին կից |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի մասին
1. Սույն Կանոնակարգը սահմանում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հիմնական խնդիրները, գործառույթները, ինչպես նաև տեղաբաշխման և կիրառման սկզբունքները:
2. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա խաղաղ ժամանակ դրվում է հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.
ա) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության մարտական հերթապահության կազմակերպում և իրականացում, բ) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական կառավարման համակարգը, ինչպես նաև սպառազինությունն ու ռազմական տեխնիկան կիրառման համար մշտապես պատրաստվածության մեջ պահելը,
գ) հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող այլ զորքերի (ուժերի) հետ փոխգործակցությունը:
3. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերը (ուժերը) ագրեսիայի անմիջական սպառնալիքի ժամանակահատվածում (սպառնալիքի ժամանակահատված) և պատերազմի ժամանակ կատարում են մարտական առաջադրանքներ և կիրառվում են համատեղ գործողությունների պլանին համապատասխան:
4. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգը խաղաղ ժամանակ հիմնական խնդիրների լուծման դեպքում իրականացնում է հետևյալ գործառույթները.
ա) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ուղղությամբ մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման մասով՝
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության ռադիո-, ռադիոտեխնիկական և ռադիոլոկացիոն հետախուզում վարելու միջոցների պատրաստվածության վիճակում պահում` ըստ նշանակության օգտագործելու համար,
Կողմերի զինված ուժերի զորքերին (ուժերին) իրազեկում հետախուզական տիեզերական միջոցների թռիչքների մասին և օդային իրավիճակի մասին տեղեկատվության փոխանցում իրազեկման ցանցերում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կառուցմանն ու զարգացմանը վերաբերող մասով նորմատիվ իրավական բազայի կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների պատրաստում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական կիրառման եղանակների կատարելագործում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի համատեղ գործողությունների պլանի և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների պլանի մշակում (ճշգրտում),
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կառավարման կազմակերպում և իրականացում,
ռադիոլոկացիոն հսկողության իրականացում և Կողմերի օդային տարածքների օգտագործման կանոններով նախատեսված դեպքերում օդանավերի ու այլ նյութական օբյեկտների շարժման մասին տվյալների փոխանցում Կողմերի օդային երթևեկության կազմակերպման մարմիններին, ինչպես նաև` թռիչքների ընթացքում օդանավերին օգնության ցուցաբերում արտակարգ իրավիճակներ ծագելու դեպքում,
օդանավերի` Կողմերի պետական սահմանները հատելու կանոնների պահպանման` մերձսահմանային 50 կիլոմետրանոց գոտում դրանց թռիչքների հսկողության իրականացում,
օդանավերի` Կողմերի պետական սահմանները հատելու կանոնների պահպանման և մերձսահմանային 50 կիլոմետրանոց գոտում դրանց թռիչքների հսկողության իրականացման ուղղությամբ կազմակերպական միջոցառումների անցկացման մասին իրավական ակտերի պատրաստում և այդ միջոցառումների անցկացման նկատմամբ հսկողության և կատարման մասին տվյալների սահմանված կարգով տրամադրում,
Կողմերի օդային տարածքների օգտագործման կարգի խախտումով թռիչքներ կատարող, ինչպես նաև ահաբեկչական ակտ իրականացնելու համար օգտագործվող կամ ահաբեկիչների կողմից զավթված օդանավերի կողմից խախտման կատարումը դադարեցնելու կամ այդպիսի թռիչքների հատման հարկադրում,
ի շահ հավաքական անվտանգության (հակաօդային պաշտպանության)` տարածաշրջանի տարածքի օպերատիվ կահավորման գծով ապահովման համար առաջարկությունների նախապատրաստում, ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ պահանջների սահմանում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) դաշտային տեղաբաշխման անցկացման և երթուղիների, շրջանների և կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ու դիրքերի տեղազննման պլանավորում և հսկողության իրականացում.
բ) Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի) մարտական կառավարման համակարգը, ինչպես նաև սպառազինությունը և ռազմական տեխնիկան կիրառելու համար մշտապես պատրաստ վիճակում պահելու մասով՝
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի) կիրառման օպերատիվ (մարտական) համատեղ պլանավորման կազմակերպում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի)` անձնակազմով, սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրման անհրաժեշտ մակարդակի պահպանում,
կառավարման կետերի (հրամանատարական կետերի) ապահովում մարտական կառավարման փաստաթղթերով, դրանց հաշվառման, պահման, պահպանման նկատմամբ հսկողություն և պաշտոնատար անձանց՝ փաստաթղթերի հետ աշխատելու կարգի ու կանոնների իմացության ստուգում,
մարտական կառավարման կազմակերպում և իրականացում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային զորքերի (ուժերի) կառավարման կետերին (հրամանատարական կետերին)` մարտական կառավարման սահմանված ազդանշանների և մարտական բարձր պատրաստության բերման համար կարգադրությունների ճիշտ ժամանակին հաղորդում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի սպառազինության և ռազմական տեխնիկայի (հնարավոր բարձր վտանգավորության զենքի) չթույլատրված կիրառման կանխման ուղղությամբ միջոցառումների (աշխատանքների) կազմակերպում.
գ) հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) փոխգործակցության մասով՝
հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի մեջ մտնող զորքերի (ուժերի) փոխգործակցության կազմակերպում,
փոխգործակցության և իրազեկման ցանցերում կապի միջոցների վիճակի, կառավարում ապահովելու համար դրանց պատրաստ լինելու նկատմամբ հսկողության իրականացում:
5. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի տեղաբաշխումն ու դրա կազմի մեջ մտնող զորքերի (ուժերի) կիրառումն իրականացվում են հետևյալ սկզբունքների հիման վրա.
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի տեղակայման միասնականություն՝ ըստ տարածքային և գործառութային հատկանիշների,
խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) համատեղ գործողությունների համակարգում,
պատերազմի ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կիրառում` ըստ միասնական մտահղացման և պլանի,
խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի)՝ իրենց ազգային հրամանատարություններին անմիջական ենթակայության պահպանում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) հագեցում սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով՝ Կողմերի ռազմատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) մարտական պատրաստության և ուսուցման պահանջների սահմանման մոտեցումների միասնականություն, դրանց օպերատիվ և մարտական պատրաստության կազմակերպում,
Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի գործառությունը ապահովող նորմատիվ իրավական բազայի զարգացում:
6. Խաղաղ ժամանակ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի վրա դրվող խնդիրները լուծվում են Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) կողմից` Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային ուժերի հակաօդային պաշտպանության հերթապահների համատեղ գործողությունների պլանին համապատասխան, որը համատեղ հաստատվում է Կողմերի պաշտպանության նախարարների կողմից:
7. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի Հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից զենքի կիրառման կարգը սահմանվում է այն Կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը:
8. Մի Կողմի օդային տարածքում մարտական հերթապահության խնդիրների լուծման համար Կողմերից մեկի զորքերի հակաօդային պաշտպանության գծով հերթապահների կիրառումն իրականացվում է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի հակաօդային պաշտպանության գծով ուժերի հերթապահների միասնական գործողությունների պլանին համապատասխան:
9. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի (ուժերի) ամենօրյա գործունեության ղեկավարումը, դրանց նախապատրաստումը և բազմակողմ ապահովումը խաղաղ ժամանակ իրականացնում են Կողմերի լիազորված մարմինները:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 11-ին