ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2010 թ. |
թիվ 262-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՌՈՈՒԴ ԼԻԴԵՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «ՌՈՈՒԴ ԼԻԴԵՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի հոկտեմբերի 11-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՌՈՈՒԴ ԼԻԴԵՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Հյուսիսային պողոտա, 3 շենքի թիվ 85, 86 և 87 տարածքներ հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
|