Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 289-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.29/31(383) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
09.11.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 նոյեմբերի 2010 թ.

 թիվ 289-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԱՇԻՐ ԻՆՎԵՍՏ ԳՐՈՒՊ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «Տաշիր Ինվեստ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Տաշիր Ինվեստ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ք. Երևան, Մ. Խորենացու 33 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. նոյեմբերի 12
Երևան