ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2010 թվականի N 1141-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 5-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Խոյեցյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս» բառերը փոխարինել «Ս. Շուքուրյան - ԵՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար» բառերով, «Հ. Ավետիսյան - ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան» բառերը` «Է. Մինասյան - ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի դեկան» բառերով, «Կ. Կարապետյան - ԵՊՀ-ի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան» բառերը` «Ս. Աբրահամյան - ԵՊՀ-ի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան» բառերով, «Հ. Միրզոյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան» բառերը` «Ա. Բաղդասարյան - ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան» բառերով, «Ա. Ավետիսյան - ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի դեկան» բառերը` «Ա. Սաղյան - ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|