Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16)2
Ընդունման ամսաթիվ
05.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2006

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

 

Իրանի Իսլամական Հանրապետության զարգացման օգնություն Հայաստանի Հանրապետությանը

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև բարեկամական հարաբերությունները և հիմք ընունելով երկկողմ տնտեսական համագործակցությունը ընդլայնելու փոխադարձ ցանկությունը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև Հայաստանի տնտեսական զարգացմանը աջակցելուն ուղղված բանակցությունները

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Հոդված 1

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության դիմումի համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնում է տնտեսական զարգացման երկկողմ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը ներառել իր զարգացման օգնության մեջ:

 

Հոդված 2

 

Իրանի Իսլամական Հանրապետությունը սույն Փոխըմբռնման հուշագրի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է երկու միլիոն հարյուր ինսունմեկ հազար դոլար զարգացման օգնություն` որպես դրամաշնորհ:

 

Հոդված 3

 

Սույն Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը զարգացման օգնությունը կփոխանցի Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ղեկավարի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից բացված համատեղ հաշվին:

Համատեղ հաշվից գումարների բաց թողնման եղանակն ու մեխանիզմները լրացուցիչ կփոխհամաձայնացվեն այլ փոխըմբռնման հուշագրով:

 

Հոդված 4

 

2-րդ հոդվածում նշված զարգացման օգնությունը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի և պետք է օգտագործվի հետևյալ նպատակներով.

ա) Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկված այն ծրագրի կամ նախագծի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ամբողջովին կամ մասամբ ապահովում, որոնք կիրագործվեն իրանական ընկերությունների կամ հաստատություննրի կողմից,

բ) Իրանի Իսլամական Հանրապետությունից զարգացման նշանակության ապրանքների և սարքավորումների ձեռքբերման ծախսերի ամբողջովին կամ մասամբ ապահովում,

գ) Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսական հաստատությունների կողմից այն ծրագրի կամ նախագծի իրագործման նպատակով տրամադրված վարկերի տոկոսի դրույքաչափի տարբերության և ապահովագրության ծախսերի վճարում, որոնք կիրականացվեն իրանական ընկերությունների միջոցով:

 

Հոդված 5

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կներկայացնի մեկ կամ մի քանի բարձր առաջնայնության ծրագրեր, որոնցից մեկը կամ մի քանիսը կընտրվեն իրագործման համար:

 

Հոդված 6

 

5-րդ հոդվածում նշված ծրագրերը կիրականցվեն իրանական ընկերության կամ ընկերությունների կողմից, որոնք սույն Փոխըմբռնման հուշագրում կվկայակոչվեն որպես կապալառու:

 

Հոդված 7

 

Իրանական ընկերության կամ ընկերությունների ընտրությունը կիրականացվի սահմանափակ մրցութային կարգով:

 

Հոդված 8

 

Ծրագրի համար պահանջվող սարքավորումները և նյութերը կապահովվեն իրանական աղբյուրներից: Անհրաժեշտության դեպքում, ծախսերի նվազեցման կամ աշխատանքների արագացման նպատակով նյութերի առավելագույնը 30 տոկոսը կարող է ապահովվել այլ աղբյուրներից:

 

Հոդված 9

 

Անհրաժեշտության դեպքում, 2-րդ հոդվածում նշված զարգացման օգնությունից կարող է ֆինանսավորվել ծրագրի նախնական ուսումնասիրությունը, որը կիրականացվի իրանական խորհրդատվական ընկերության կողմից:

 

Հոդված 10

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2-րդ հոդվածում նշված զարգացման օգնությունը վերահսկելու և հետևելու նպատակով կսահմանի մարմին, որը կանոնավոր կապի մեջ կլինի շահագրգիռ կողմերի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

 

Հոդված 11

 

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը զարգացման օգնությունը կապալառուին վճարում է 10-րդ հոդվածում նշված մարմնի դիմումով: Նման վճարումը կարող է կատարվել մի քանի մասնաբաժիններով:

 

Հոդված 12

 

Հայկական կողմի և կապալառուի միջև որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նրանք այդ մասին տեղեկացնում են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Այդ դեպքում զարգացման օգնությունից վճարումը պայմանավորվում է կողմերի միջև տարաձայնության կարգավորվամբ:

 

Սույն Փոխըմբռնման հուշագիրը կատարված է Թեհրան քաղաքում 2006 թվականի հուլիսի 5-ին, համապատասխանաբար` արեգակնային օրացույցի 1385 թվականի թիր ամսվա 14-ին, երկու բնօրինակով` յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն: Ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են և ստորագրված են երկու երկրների Կառավարությունների անունից ներքոստորագրյալների կողմից:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2006թ. օգոստոսի 10-ից: