«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
4 մայիսի 2006 թ. |
N 78-Ն |
28 ապրիլի 2006 թ. |
N 1-05/07-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՐԿԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՂ (ԼՈՒԾԱՐՎՈՂ) ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել հարկային (տարածքային) տեսչությունների և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջև գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի դիմումների և պետական գրանցման վկայականների հանձնման-ընդունման ու հրապարակվող պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ընթացակարգը (այսուհետ` Ընթացակարգ)` համաձայն հավելված N 1-ի:
2. Հաստատել հարկային (տարածքային) տեսչությունների և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջև փաստաթղթերի և տեղեկությունների փոխանակման սխեման (այսուհետ` Փոխանակման սխեմա)` համաձայն հավելված N 2-ի:
3. Հաստատել հարկային (տարածքային) տեսչությունների և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումների միջև գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտի (այսուհետ` հանձնման-ընդունման ակտ) և ցանկերի (այսուհետ` Ցանկ) օրինակելի ձևերը` համաձայն հավելվածներ N 3-ի և N 4-ի:
ՀՀ արդարադատության |
ՀՀ ԿԱ ՀՊԾ ՊԵՏ |
|
|
|
Հավելված N 1 |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
«ՀԱՐԿԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՂ (ԼՈՒԾԱՐՎՈՂ) ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված դեպքերում հարկային (տարածքային) տեսչությունների կողմից պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներին անհատ ձեռնարկատերերի դիմումները, պետական գրանցման վկայականները և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների հրապարակվող պարտավորությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանցման գործընթացը:
2. Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի ցանկը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, պետական գրանցման համարի և ամսաթվի, պետական գրանցման վկայականի համարի, ՀՎՀՀ-ի և դիմումի ներկայացման օրվա պարտադիր նշումով)` դիմումների և պետական գրանցման վկայականների հետ միասին հարկային (տարածքային) տեսչությունները 01.05.2006թ.-01.06.2006թ. ընկած ժամանակահատվածում հանձնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներին` Փոխանակման սխեմային համապատասխան` մեկ թերթից բաղկացած հանձնման-ընդունման ակտերի (հավելված N 3) հիման վրա, որը`
ա) ստորագրում են հարկային (տարածքային) տեսչության պետը, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետը, սոցիալական վճարների և եկամտահարկի բաժնի պետը, հարկ վճարողների սպասարկման բաժնի պետը` հանձնման մասով.
բ) ստորագրում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման պետը կամ պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման պետը և համապատասխան աշխատողը` ընդունման մասով.
գ) կնքվում է հարկային (տարածքային) տեսչության և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման կնիքներով:
3. Ընթացակարգի 2-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման աշխատանքները իրականացվում են ըստ հետևյալ ժամանակացույցի`
ա) մինչև 01.01.1996թ. պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 15.05.2006թ. (ներառյալ),
բ) 01.01.1996թ.-01.01.2001թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 23.05.2006թ. (ներառյալ),
գ) 01.01.2001թ.-01.01.2006թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 31.05.2006թ. (ներառյալ):
4. Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի Ցանկը (անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, պետական գրանցման համարի և ամսաթվի, պետական գրանցման վկայականի համարի, ՀՎՀՀ-ի և 2003-2005 թվականների համար հաշվարկված ու չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով` հավելված N 4) հարկային (տարածքային) տեսչությունները 01.06.2006թ.-01.09.2006թ. ընկած ժամանակահատվածում հանձնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներին` Փոխանակման սխեմային համապատասխան, որը`
ա) ստորագրում են հարկային (տարածքային) տեսչության պետը, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետը, սոցիալական վճարների և եկամտահարկի բաժնի պետը, հարկ վճարողների սպասարկման բաժնի պետը` հանձնման մասով.
բ) ստորագրում է պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման պետը` ընդունման մասով.
գ) կնքվում է հարկային (տարածքային) տեսչության և պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանման կնիքներով:
5. Ընթացակարգի 4-րդ կետով սահմանված Ցանկերը տրամադրվում են ըստ հետևյալ ժամանակացույցի`
ա) մինչև 01.01.1996թ. պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 01.07.2006թ.,
բ) 01.01.1996թ.-01.01.2001թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 01.08.2006թ.,
գ) 01.01.2001թ.-01.01.2006թ. ընթացքում պետական գրանցում ստացած (այդ թվում` ժամանակավոր) անհատ ձեռնարկատերերին վերաբերող` մինչև 01.09.2006թ.:
6. Հարկային մարմիններում չհաշվառված անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) հայտնաբերման և Օրենքին համապատասխան պարտադիր լուծարման գործընթացը ապահովելու նպատակով պետական ռեգիստրի գործակալության կենտրոնական մարմինը մինչև 15.05.2006թ. ՀՀ ԿԱ ՀՊԾ-ին տրամադրում է մինչև 01.01.2006թ. պետական գրանցում ստացած և դեռևս չլուծարված (գործունեությունը չդադարեցրած) անհատ ձեռնարկատերերի (անհատ ձեռներեցների) տվյալների բազան (մագնիսական կրիչներով` անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, պետական գրանցման համարի և ամսաթվի, պետական գրանցման վկայականի համարի պարտադիր նշումով)` Փոխանակման սխեմային համապատասխան:
Հարկային մարմիններում չհաշվառված անհատ ձեռնարկատերերին հայտնաբերելու դեպքում (մինչև սահմանված ժամկետներում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներ տեղեկությունների ներկայացումը) հարկային (տարածքային) տեսչությունը նրանց հաշվառում է որպես հարկ վճարող (ապահովադիր)` տրամադրելով հարկ վճարողների հաշվառման համար:
|
Հավելված N 2 |
Փ Ո Խ Ա Ն Ա Կ Մ Ա Ն Ս Խ Ե Մ Ա
ՀԱՐԿԱՅԻՆ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ) ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/Հ |
Անհատ ձեռնարկատիրոջ գրանցման համարի առաջին երկնիշ կամ եռանիշ թիվը |
Պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային |
|
Երևան |
|
1 |
269 |
Շենգավիթ |
2 |
278 |
Էրեբունի |
3 |
286 |
Կենտրոն |
4 |
273 |
Նորք-Մարաշ |
5 |
290 |
Մալաթիա-Սեբաստիա |
6 |
271 |
Մաշտոց |
7 |
264 |
Արաբկիր |
8 |
282 |
Նոր Նորք |
|
Արագածոտն |
|
9 |
56 և 16 |
Աշտարակ |
10 |
49 |
Ապարան |
11 |
50 |
Արագած |
12 |
94 |
Թալին |
|
Արարատ |
|
13 |
52 և 14 |
Արտաշատ |
14 |
51 և 13 |
Արարատ |
15 |
77 |
Մասիս |
|
Արմավիր |
|
16 |
83 և 31 |
Արմավիր |
17 |
57 |
Բաղրամյան |
18 |
99 և 38 |
Վաղարշապատ |
|
Գեղարքունիք |
|
19 |
70 և 25 |
Գավառ |
20 |
58 |
Վարդենիս |
21 |
74 |
Ճամբարակ |
22 |
76 |
Մարտունի |
23 |
87 և 35 |
Սևան |
|
Լոռի |
|
24 |
26 |
Վանաձոր |
25 |
62 |
Գուգարք |
26 |
69 |
Տաշիր |
27 |
90 և 36 |
Սպիտակ |
28 |
92 և 37 |
Ստեփանավան |
29 |
96 և 12 |
Թումանյան |
|
Կոտայք |
|
30 |
85 և 33 |
Հրազդան |
31 |
42 և 11 |
Կոտայք |
32 |
80 |
Նաիրի |
33 |
39 |
Չարենցավան |
|
Շիրակ |
|
34 |
29 |
Գյումրի |
35 |
46 |
Ամասիա |
36 |
48 |
Անի |
37 |
53 և 15 |
Արթիկ |
38 |
55 |
Ախուրյան |
39 |
63 |
Աշոցք |
|
Սյունիք |
|
40 |
72 և 27 |
Կապան |
41 |
60 և 18 |
Գորիս |
42 |
79 |
Մեղրի |
43 |
88 |
Սիսիան |
|
Վայոց ձոր |
|
44 |
65 |
Եղեգնաձոր |
45 |
44 և 20 |
Վայք |
|
Տավուշ |
|
46 |
67 և 23 |
Իջևան |
47 |
21 |
Դիլիջան |
48 |
81 |
Նոյեմբերյան |
49 |
97 |
Տավուշ |
|
Հավելված N 3 |
Հ Ա Ն Ձ Ն Մ Ա Ն - Ը Ն Դ ՈՒ Ն Մ Ա Ն Ա Կ Տ N ___ Դիմումների հիման վրա գործունեությունը դադարեցնող (լուծարվող) անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ փաստաթղթերի Հանձնող _______________________________________________________ (հարկային (տարածքային) տեսչության անվանումը) Ընդունող ________________________________________________________ (պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման անվանումը)
Հ/հ Անհատ ձեռնար-կատիրոջ անունը և ազգանունը ՀՎՀՀ Պետական գրանցման ամսաթիվը Պետական գրանցման համարը Պետական գրանցման վկայականի համարը Դիմումի ներկա-յացման ամսաթիվը 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7 8 9 10 … Հանձնեց` Ընդունեց` ______________________ _________________ __________________ (ստորագրություն) (անուն, ազգանուն) (ստորագրություն) (անուն, ազգանուն) ______________________ _________________ __________________ (ստորագրություն) (անուն, ազգանուն) (ստորագրություն) (անուն, ազգանուն) ______________________ (ստորագրություն) (անուն, ազգանուն) ______________________ (ստորագրություն) (անուն, ազգանուն) Կ.Տ. «____» _____________ 2006թ. «____» _____________ 2006թ. (անուն, ազգանուն)
կողմից և բաղկացած է 1 (մեկ) թերթից:
Կ.Տ.
Ակտը կազմված է 2 օրինակից 2006թ.
____________ «___»-ին
___________________
|
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
Օրենքի ուժով լուծարվող (գործունեությունը դադարեցնող) անհատ ձեռնարկատերերի
Հարկային (տարածքային) տեսչության անվանումը ________________________________
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|