«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807005
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ |
|
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
28 դեկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
N 1222-Ն |
27 դեկտեմբերի 2006 թ. |
N 1019-Ա/Ք |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը՝
Հրամայում ենք՝
1. Հաստատել 2007 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի Ըգ = Սթ x Սգ + Պգ գործակիցները, հետևյալ չափերով.
Սգ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 66956 դրամ,
Պգ հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ 11450.0 հազ. դրամ:
2. Հաշվարկը կատարելիս կիրառել լրացուցիչ գործակիցներ բարձրլեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձրլեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 1.2 գործակցով:
3. Որպես հաստատության սովորողների թիվ Սթ ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը:
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
ՀՀ կրթության և գիտության նախարար |
Վ. Խաչատրյան |
Լ. Մկրտչյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|