Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 31-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.02.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 փետրվարի 2011 թ.

թիվ 31-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՄԽԻԹԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 732 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության կողմից 2010 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնաբերվել և 2010 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 732/2 արձանագրությամբ արձանագրվել է Ա/Ձ Մխիթար Ստեփանյան փոխանակման կետի (լիցենզիա թիվ 732) (այսուհետ՝ նաև Փոխանակման կետ) կողմից թույլ տրված հետևյալ խախտումը.

Փոխանակման կետը 2000 ԱՄՆ դոլարի վաճառքի գործարքի վերաբերյալ անդորրագիր չի տրամադրել և գործարքը չի գրանցել էլեկտրոնային գրանցամատյանում։

Նշված փաստը հանգեցնում է Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 75-րդ կետի պահանջների խախտմանը։

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 39.7-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հունվարի 26-ի թիվ 4 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սույն որոշմամբ նկարագրված խախտումը թույլ տալու համար ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Մխիթար Ստեփանյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 732 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Փոխանակման կետ մուտքագրվելու կամ Փոխանակման կետի՝ սահմանված կարգով լիազորված անձին հանձնվելու օրվան հաջորդող օրը։

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. փետրվարի 17

ք. Երևան