Գլխավոր տեղեկություն
Համար
N 337-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.04.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.04.15/8(391) Հոդ.413
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 ապրիլի 2011 թվականի N 337-Ն

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի մարտի 24-ի «2011 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-51-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2011 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:

2. 2011 թվականի գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) 2011 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`

1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) 2011 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.

3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2011 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.

2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) ապահովել`

ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,

բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.

2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:

11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:

12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:

13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) 2011 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`

ա. դպրոցներում` մինչև 2011 թվականի հունիսի 25-ը,

բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2011 թվականի հունիսի 20-ը,

գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2011 թվականի հունիսի 1-ը.

2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2011 թվականի հունիսի 20-ը:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 8
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 7-ի N 337-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
   
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
   
Ս. Չալյան - ՀՀ զինվորական կոմիսար
   
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
   
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
   
Ա. Հովսեփյան - ՀՀ գլխավոր դատախազ
   
Հ. Քուշկյան - ՀՀ առողջապահության նախարար
   
Մ. Վարդանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
   
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
   
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
   
Հ. Կարապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
   
Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ
   
Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 7-ի N 337-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները

Հանձնաժողովների անդամները

1

2

Երևան

Արաբկիր

 

Մաշտոց

Կենտրոնական

Նոր Նորք

Շահումյան

Շենգավիթ

Էրեբունի

Կ. Կարապետյան

 

Է. Ապրիամով

 
 
 
 
 

- Երևանի քաղաքապետ

 (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ

- Երևան քաղաքի ոստիկանության

 վարչության պետ

- Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

- ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության պետ

Արագածոտն

 

Աշտարակ

Ապարան

Թալին

 
 
 
 

Ս. Սահակյան

 

Ա. Նազարյան

 
 
 
 
 
 

- Արագածոտնի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Արմավիր կայազորի ռազմական

 ոստիկանության Աշտարակի

 բաժանմունքի պետ

Արարատ

 

Արտաշատ

Արարատ

Մասիս

 
 
 

Է. Բարսեղյան

 

Ա. Կարապետյան

 
 
 
 
 

- Արարատի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության

 վարչության պետի տեղակալ

Արմավիր

 

Արմավիր

Էջմիածին

 
 
 
 

Ա. Ղահրամանյան

 

Վ. Գրիգորյան

 
 
 
 
 

- Արմավիրի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Արմավիրի կայազորի ռազմական

 ոստիկանության բաժնի պետ

Գեղարքունիք

 

Գավառ

Մարտունի

Սևան

Վարդենիս

Կրասնոսելսկ

 

Ն. Պողոսյան

 

Հ. Օհանյան

 
 
 
 
 

- Գեղարքունիքի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Սևանի կայազորի ռազմական

 ոստիկանության բաժնի պետ

Լոռի

 

Վանաձոր

Սպիտակ

Ստեփանավան

Տաշիր

Թումանյան

 
 

Ա. Քոչարյան

 

Լ. Երանոսյան

 
 
 
 
 
 

- Լոռու մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Լոռու կայազորի ռազմական

 ոստիկանության Վանաձորի բաժնի պետ

Կոտայք

 

Կոտայք (Աբովյան)

 

Հրազդան

Չարենցավան

Նաիրի

 
 
 

Կ. Շահգալդյան

 

Հ. Բաղմանյան

 
 
 
 
 
 
 

- Կոտայքի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

 - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի

 տեղակալ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Երևանի կայազորի ռազմական

 ոստիկանության Աբովյանի բաժնի պետ

Շիրակ

 

Գյումրի

Արթիկ

Աշոցք

Անի

Ախուրյան

 

Ա. Գիզիրյան

 

Ս. Գալստյան

 
 
 
 
 

- Շիրակի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

- մարզային ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար

- Շիրակի կայազորի ռազմական

 ոստիկանության բաժնի պետ

Սյունիք

 

Կապան

Գորիս

Սիսիան

Մեղրի

 
 

Ս. Խաչատրյան

 

Կ. Աղաջանյան

 
 
 
 
 

- Սյունիքի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- 1-ին բանակային կորպուսի հրամանատար

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Գորիսի կայազորի ռազմական

 ոստիկանության բաժնի պետ

Վայոց ձոր

 

Եղեգնաձոր

Վայք

 
 
 
 

Ս. Բագրատյան

 

Պ. Պողոսյան

 
 
 
 
 

- Վայոց ձորի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ

Տավուշ

 

Իջևան

Տավուշ (Բերդ)

Նոյեմբերյան

Դիլիջան

 
 

Ա. Ղուլարյան

 

Ա. Փայտյան

 
 
 
 
 

- Տավուշի մարզպետ

 (հանձնաժողովի նախագահ)

 - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

- մարզային ոստիկանության վարչության պետ

- Լոռու կայազորի ռազմական

 ոստիկանության Իջևանի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 7-ի N 337-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ս. Չալյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
   
Հ. Հովսեփյան - ՀՀ 88865 զ/մ թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր
   
Կ. Ավագյան - ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության հիվանդանոցային բաժնի պետ
   
Պ. Ներսիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության վերահսկիչ վարչության ծառայողական քննությունների բաժնի գլխավոր մասնագետ
   
Ա. Չարչյան - վնասվածքաբան
   
Ա. Ռաֆայելյան - վնասվածքաբան
   
Հ. Գրիգորյան - մաշկաբան
   
Ս. Կիրակոսյան - մաշկաբան
   
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան
   
Գ. Եգանյան - թերապևտ
   
Լ. Նանիջանյան - թերապևտ
   
Ա. Շուքուրյան - օտոլարինգոլոգ
   
Ս. Կսպոյան - օտոլարինգոլոգ
   
Ա. Մուրադյան - օտոլարինգոլոգ
   
Ա. Շաքարյան - ակնաբույժ
   
Ս. Բաբաջանյան - ակնաբույժ
   
Մ. Միրիջանյան - վիրաբույժ
   
Գ. Մկրտչյան - վիրաբույժ
   
Հ. Զոհրաբյան - սրտաբան
   
Ա. Սարկիսով - սրտաբան
   
Վ. Բաբայան - հոգեբույժ
   
Ա. Մելիք-Փաշայան - հոգեբույժ
   
Հ. Հովսեփյան - հանձնաժողովի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան