ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Աբովյանի քաղաքային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2010 թ. N 79-Ն
ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 69-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության 2010 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 4397-10 գրությունը.
Աբովյանի քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝
1. Աբովյանի քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 3-ի «Աբովյանի քաղաքային համայնքում 2011 թվականին համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող փոխհատուցման վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 69-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որոշման վերնագրից հանել «ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ» բառը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Քաղաքապետ` |
Կ. Գուլոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|