ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Բյուրականի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2010 թ. թիվ 45-Ա
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԲՅՈՒՐԱԿԱՆ-ՆՈՐ ԱՄԲԵՐԴ-ԱՐԱԳԱԾ» ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱԳԾԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Համայնքի ավագանին որոշում է`
1. Թույլատրել համայնքի ղեկավարին կազմակերպելու Բյուրականի համայնքային սեփականություն հանդիսացող «Բյուրական-Նոր Ամբերդ-Արագած» խմելու ջրի ջրագծի օտարումը։
2. Հրավիրել անկախ գնահատող «Բյուրական-Նոր Ամբերդ-Արագած» խմելու ջրի ջրագծի մեկնարկային գին սահմանելու համար։
3. Սահմանված գինը ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը։
Բյուրականի համայնքի ղեկավար` |
Հ. Ավագյան |