Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.50
Ընդունող մարմին
Զարթոնք համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.11.2010
Ստորագրող մարմին
Համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
16.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ԶԱՐԹՈՆՔԻ գյուղական համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2010 թ. թիվ 2-Ն

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՐԹՈՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

Համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Զարթոնքի համայնքի տարածքում 2011 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Համայնքի ղեկավար`

Պ. Սարգսյան

 


* - Ծանոթություն -

Հավելվածը չի բերվում: