Գլխավոր տեղեկություն
Համար
N 764-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2009-12.05.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.12.15/32(350) Հոդ.416
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.09.2009
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 12109413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 սեպտեմբերի 2009 թ. N 29-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

16 սեպտեմբերի 2009 թ. N 764-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը.

 

Հրամայում ենք՝

 

հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 11-րդ կետի և լրացուցիչ չափորոշիչներ սյունակի 2-րդ կետի` առևտրի, հանրային սննդի, սպասարկման և տնտեսական զարգացման աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,
տարածքային կառավարման նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար


Ա. Գևորգյան

Ն. Երիցյան

 

Հավելված N 1  

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 29-Ն

և ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 764-Ն համատեղ հրամանի

 

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն  ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

 

Չափորոշիչ

Առավելագույն գնահատման միավոր

1. ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅՈՒՆ

2

1. Ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացրած վերահսկողության արդյունքների մասին եռամսյակային հաշվետվությունների ընդունման ապահովում:

0.5

2. Հաշվետվությունների վերլուծություն և առաջարկների ներկայացում լիազոր մարմնին, առնվազն տարեկան կտրվածքով:

0.5

3. Ոլորտի ուսումնասիրության իրականացում, խնդիրների բացահայտում և առաջարկների ներկայացում տարեկան կտրվածքով:

0.5

4. Տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողական գործառույթ իրականացնող մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման ապահովում:

0.5

2. ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

6.5

1. Մասնավոր ներդրումների ներգրավման աշխատանքներ և նոր աշխատատեղերի ստեղծում:

2

1) Մարզի տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային հնարավորությունների բացահայտում:

0.3

2) Ներդրումային ծրագրերի մշակում և ներկայացում, մասնավորապես գործարար համաժողովների կազմակերպում, ցուցահանդեսների կազմակերպում և այլն:

0.3

3) Մարզի տնտեսվարող սուբյեկտներին միջազգային և տեղական ցուցահանդեսներին մասնակցության աջակցություն:

0.3

4) Այլ երկրների մարզերի հետ տնտեսական համագործակցության իրականացում:

0.3

5) Մարզի տնտեսվարող սուբյեկտների և օտարերկրյա ներդրողների համատեղ ձեռնարկումների խրախուսում:

0.4

6) Նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերի խրախուսում:

0.4

2. Մարզում տնտեսական հնարավորությունների բացահայտում:

2

1) Առնվազն տարեկան կտրվածքով մարզի առկա ներուժի և տնտեսական վիճակի վերլուծության իրականացում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

1

2) Առկա արդյունաբերական կազմակերպությունների, հանքահումքային, զբոսաշրջային (ռեկրեացիոն, պատմամշակութային և այլն), մարդկային (գիտական, մասնագիտացում, աշխատուժ և այլն) ռեսուրսների և ենթակառուցվածքների գույքագրում:

1

3. Մարզպետի կողմից բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին աջակցության մակարդակը։

0.5

1) Բարդ ընթացակարգով լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

0.5

4. Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցություն։

2

1) Ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող իրավաօրենսդրական ակտերի և դրանցում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ մարզի գործարարների շրջանակներում տեղեկատվության տարածման համակարգային միջոցառումների իրականացում, ինչպես նաև իրավաօրենսդրական նոր նախաձեռնությունների քննարկման նպատակով մարզի գործարարների և վերջիններիս շահերը ներկայացնող այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպում:

0.6

2) Մարզում գործարարությանը աջակցության հարցերով զբաղվող կառույցների գործունեության խթանման և համատեղ միջոցառումների իրականացում:

0.5

3) Մարզպետարանները պետք է ակտիվ աշխատանքներ կատարեն նաև մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացմանը նպաստելու ուղղությամբ, այդ թվում`

0.9

ա. Այս բաղադրիչի շրջանակներում մարզպետի կողմից պետք է կազմակերպչական բնույթի աշխատանքներ իրականացվեն ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերի հասանելիությունը տվյալ մարզի բոլոր համայնքների համար ապահովելու նպատակով: Պետք է գործընթացում ակտիվորեն ներգրավվեն մարզի բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները: Հիմնական սկզբունքն այն է, որ մարզի համայնքապետարանների կողմից մասամբ իրականացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ներկայացուցչությունների գործառույթները, որոնք հիմնականում կայանում են տվյալ համայնքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության վերաբերյալ ՓՄՁ սուբյեկտների շրջանում տեղեկատվության տարածման, վերջիններիս կողմից լրացված աջակցության ծրագրերից օգտվելու հայտերի հավաքագրման, ինչպես նաև առանձին միջոցառումների իրականացման մեջ:

0.3

բ. Աջակցի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերում դասընթացների կազմակերպման աշխատանքներին, որոնց կմասնակցեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված թեկնածուները: Դասընթացների ժամանակ մասնակիցներին կներկայացվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության սկզբունքները, աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, հայտերի լրացման կարգը, փաստաթղթավորման նկատմամբ առաջ քաշվող պահանջները և կազմակերպչական բնույթի այլ հարցեր:

0.3

գ. Իրականացնի վերոնշյալ գործընթացի կազմակերպչական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն:

0.3

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2010, թիվ 1054-Ն 12.05.2011, N 764-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան