Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2011.02.28/1(35) Հոդ.10
Ընդունող մարմին
Այրումի քաղաքային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
Այրումի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

 

Այրումի քաղաքային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2010 թ. թիվ 19-Ն

 

2011 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 19-րդ կետի համաձայն.

 

Այրումի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

 

1. 2011 թ. ուսումնական տարվա համար «Այրումի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում ուսման վարձը մեկ աշակերտի համար սահմանել՝

1) դաշնամուրի բաժնում՝ տարեկան 22500 դրամ, մեկ ամսում 2500 դրամի չափով,

2) ազգային նվագարանների բաժնում՝ տարեկան 18000 դրամ, մեկ ամսում 2000 դրամի չափով։

2. 2011 թվականին «Այրում քաղաքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից ծնողներից գանձվող երեխաների մանկապարտեզ հաճախելու դիմաց վարձի չափը սահմանել ամսական 4000 դրամի չափով։

3. Ուժը կորցրած ճանաչել Այրում համայնքի ավագանու 2009 թվականի սեպտեմբերի 25-ի «Համայնքային հիմնարկների և կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների չափի մասին» թիվ 21-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 Այրումի քաղաքապետ`

Գ. Եգանյան