«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109420
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, 12 սեպտեմբերի 2009 թ. N 27-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 12 սեպտեմբերի 2009 թ. N 226-Ն
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի համաձայն
հրամայում ենք`
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչների սյունակի 10-րդ կետի` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
__________ Ա. Գևորգյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
__________ Ա. Հարությունյան |
Հավելված ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի N 27-Ն և ՀՀ բնապահպանության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 12-ի N 226-Ն համատեղ հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում (այսուհետ` բնապահպանության բնագավառ) կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:
2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` բնապահպանական չափորոշիչներ) ու գնահատման միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:
3. Մեթոդական ուղեցույցի 9-րդ կետի աղյուսակում ամրագրված մարզպետների կողմից բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման բնապահպանական չափորոշիչներն ու գնահատման միավորները սահմանված են շրջակա միջավայրի աղտոտումը և բնական ռեսուրսների գերշահագործումը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:
4. Հաշվետու տարվա ընթացքում բնապահպանության բնագավառում կատարման ենթակա աշխատանքների համար մարզպետարանների կողմից կազմվում են տարեկան աշխատանքային ծրագրեր (այսուհետ` տարեկան աշխատանքային ծրագրեր):
Տարեկան աշխատանքային ծրագրերը հաստատում են մարզպետները` դրանք նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ: Մարզպետների կողմից հաստատված տարեկան աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում մինչև հաշվետու տարվա հունվարի 15-ը:
5. Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային ու տարեկան հաշվետվությունների և տարեկան աշխատանքային ծրագրերի, բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ու դրանց համադրմամբ` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:
6. Բնապահպանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված կիսամյակային և տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով սահմանված բնապահպանական չափորոշիչների համաձայն ներառում են`
1) կատարված աշխատանքների բնութագրերը.
2) կատարված աշխատանքների ժամկետները.
3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը.
4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.
5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:
7. Մարզպետը`
1) կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն է ներկայացնում մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը, իսկ տարեկան հաշվետվությունները` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը:
8. Կատարված աշխատանքների վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունները և սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետով սահմանված տվյալ տարվա աշխատանքային ծրագրերը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն են ներկայացվում պաշտոնապես` մեկ օրինակից, թղթային և էլեկտրոնային կրիչով:
9. Բնապահպանության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների (լիարժեքության առավելագույն 5 միավորի շրջանակներում), ըստ ոլորտների գնահատման բնապահպանական չափորոշիչներն են.
Հ/հ |
Բնապահպանական չափորոշիչները |
Գնահատման |
Գնահա-տականը |
Գնահատող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
ՀՀ ԲՆ | ||
1. |
ՀՀ օրենսդրության պահանջների կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում, այդ թվում` |
1.2 |
||
1.1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեցող համայնքների բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման գծով բյուջետային հայտերի ներկայացման և դրանց իրականացման համար նախատեսված սուբվենցիաների օգտագործման ապահովում |
0,4 |
|||
1.2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմանում նախատեսվող գործունեության փաստաթղթերի ուսումնասիրության, հասարակական լսումների կազմակերպման, իրականացման և հասարակական լսումների արդյունքները սահմանված ժամկետներում բնապահպանության նախարարությանը տրամադրման ապահովում |
0,4 |
|||
1.3. Բնապահպանական մարզային ծրագրերում ներառված միջոցառումների կատարման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց ընթացքի մասին բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին իրազեկում |
0,4 |
|||
2. |
ՀՀ գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում |
0,7 |
||
2.1. Մթնոլորտի աղտոտվածության և օզոնային շերտի վիճակով պայմանավորված ուլտրամանուշակագույն ճառագայթման անբարենպաստ, վտանգավոր և արտակարգ մակարդակների գրանցման և կանխատեսման ժամանակահատվածում, ինչպես նաև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալու դեպքում` արձագանքման միջոցառումների կազմակերպում
|
0,3 |
|||
2.2. Վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար բարդ ընթացակարգով լիցենզավորված տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին մարզպետի կողմից աջակցություն |
0,4 |
|||
3. |
Մարզում աղբահանության կազմակերպում և ընդհանուր սանիտարահամաճարակային իրավիճակի բարելավման ապահովում |
0,9 |
||
3.1. Իրենց վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաների կազմում և աղբահանության նկատմամբ հսկողության իրականացում |
0,30 |
|||
3.2. Մարզում աղբահանության և թափոնների (աղբի) վերամշակման գործընթացի կազմակերպում |
0,30 |
|||
3.3. Իրենց վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացում (լիկվիդացում) |
0,30 |
|||
4. |
Մթնոլորտային օդի աղտոտվածության կանխմանն ուղղված միջոցառումների իրականացման աջակցություն |
0,1 |
||
4.1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով միջոցառումների ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն |
0,1 |
|||
5. |
Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում (ջրային ռեսուրսների կայուն օգտագործում, հողերի բերրի շերտի օգտագործում, վտանգավոր նյութերի ու թափոնների պահեստավորում, թաղում, տեղադրում և այլն) |
0,9 |
||
5.1. Մարզի ջրահավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատման նկատմամբ հսկողության իրականացում |
0,3 |
|||
5.2. Ընդերքի աղտոտումը կանխարգելելու նպատակով նավթի, գազի, բենզինի և այլ նյութերի պահեստավորման, վտանգավոր նյութերի ու թափոնների (այդ թվում` ռադիոակտիվ) թաղման ու կեղտաջրերի թափման նկատմամբ հսկողության իրականացում և դրանց վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությանը տեղեկատվության ներկայացում |
0,2 |
|||
5.3. Թափոնների գործածության (հավաքում, փոխադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում, վնասազերծում, ոչնչացում և թաղում) ոլորտում իրենց վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրերի կազմում և դրանց իրականացման համակարգում |
0,2 |
|||
5.4. Թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյանների կազմում ու վարում և անձնագրավորման գործընթացի կազմակերպում |
0,2 |
|||
6. |
Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, կայուն օգտագործման և վերարտադրության, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցություն |
0,8 |
||
6.1. Բուսական և կենդանական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, բուսաբանական այգիների, դենդրոպարկերի, որսի կենդանիների ու որսահանդակների պահպանության, պաշտպանության, կայուն օգտագործման, ինչպես նաև բուսական և կենդանական աշխարհի վերարտադրության ծրագրերի մշակմանը մասնակցություն և միջոցառումների իրականացմանը աջակցություն |
0,4 |
|||
6.2. Որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման համար կազմակերպվող մրցույթի մրցութային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն, ինչպես նաև որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացում և վարման բնագավառներին առնչվող պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում և աջակցություն |
0,4 |
|||
7. |
Հողերի պահպանության և ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում |
0,4 |
||
7.1. Հողերի պահպանության ու ապօրինի հողօգտագործման կասեցման ապահովում և հողի բերրի շերտի օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում |
0,2 |
|||
7.2. Ընդհանուր օգտագործման հողային տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և հանրության կողմից օգտագործվող այլ տարածքներ) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ մարզպետների ենթակա կառույցների կողմից հսկողության իրականացում և հայտնաբերված իրավախախտումների մասին սահմանված ժամկետում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանումներին տեղեկացում, ինչպես նաև իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու գործընթացի ապահովում |
0,2 |
|||
ԸՆԴԱՄԵՆԸ |
5,0 |
10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքները գնահատում է բնապահպանական յուրաքանչյուր չափորոշչի համար`
1) յուրաքանչյուր կիսամյակ` կիսամյակային հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը.
2) յուրաքանչյուր տարի` տարեկան հաշվետվություններն ստանալուց հետո մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը:
11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված գնահատականները 5-օրյա ժամկետում քննարկում է մարզպետների հետ և համապատասխանաբար, մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը ու մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
Եթե համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացվող գնահատականներին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքի պատճենը:
12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը մարզպետների կողմից կատարված աշխատանքների կիսամյակային և տարեկան գնահատականները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն է ներկայացնում բնապահպանական չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 9-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով, անհրաժեշտության դեպքում դրան կցելով հիմնավորումներ և բացատրություններ:
13. Մարզպետների կողմից հաշվետվություններն ու տարեկան աշխատանքային ծրագրերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում, բնապահպանության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):
(Հրամանը խմբ. 29.12.10 N 30-Ն)