Գլխավոր տեղեկություն
Համար
N 1149-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1149-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված աշակերտական գույքի արտադրության աշխատանքների գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Բելլիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՀՀԿԳՆԱՇՁԲ-11/026 գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 18
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 4-ի N 1149-Ա որոշման

 

 ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ՀՀԿԳՆԱՇՁԲ-11/026

 

ք. Երևան

- 25 – 05 – 2011 թ.

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ի դեմս նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա (այսուհետև Պատվիրատու) մի կողմից, և «ԲԵԼԼԻՍ» ՍՊԸ, ի դեմս տնօրեն` Մ. Սադոյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` Կատարող) մյուս կողմից, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի թիվ 530-Ն որոշումը կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում իրականացնել պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման համար 15444 լրակազմ աշակերտական գույքի արտադրության աշխատանքների կատարման պարտավորությունը (այսուհետև՝ Աշխատանք) մինչև ս.թ. օգոստոսի 31-ը համաձայն սույն պայմանագրի N 1 հավելվածով նախատեսված Տեխնիկական բնութագրի պահանջների:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1 Պատվիրատուն իրավունք ունի՝

2.1.1 Ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից կատարված Աշխատանքի ընթացքը և որակը՝ առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.

2.1.2 Առանց Աշխատանքի արդյունքի դիմաց վարձատրելու միակողմանի լուծել սույն պայմանագիրը և պահանջել հատուցելու իրեն պատճառված վնասները, եթե Կատարողի կողմից կատարված Աշխատանքը չի համապատասխանում Տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին և (կամ) խախտել է Աշխատանքի կատարման ժամկետը և Աշխատանքը չի կարող կատարվել Պատվիրատուի համար ընդունելի ժամկետում:

2.1.3 Չընդունել Աշխատանքի արդյունքը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին և Տեխնիկական բնութագրով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ իր հայեցողությամբ սահմանելով թերությունների անվճար վերացման ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու սույն պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը.

2.1.4 Մինչև Աշխատանքի արդյունքը Պատվիրատուին ներկայացնելը ցանկացած ժամանակ հրաժարվել սույն պայմանագրի կատարումից՝ այդ մասին առնվազն 30 օր առաջ տեղեկացնելով Կատարողին և հատուցելով հրաժարման արդյունքում պատճառված վնասները:

 

2.2 Պատվիրատուն պարտավոր է՝

2.2.1 Քննարկել և ընդունել Տեխնիկական բնութագրին համապատասխան կատարված Աշխատանքի արդյունքը, իսկ Աշխատանքի արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում՝ այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Կատարողին:

 

2.3 Կատարողն իրավունք ունի՝

2.3.1 Մինչև Աշխատանքի արդյունքը Պատվիրատուին ներկայացնելը, Պատվիրատուի կողմից ցանկացած ժամանակ սույն պայմանագիրը կատարելուց հրաժարվելու դեպքում Պատվիրատուից պահանջել վճարելու կատարված Աշխատանքի համարժեք գինը, բացառությամբ սույն պայմանագրի 2.1.2 կետով նախատեսված դեպքի:

2.3.2 Մինչև Աշխատանքի արդյունքը Պատվիրատուին ներկայացնելը ցանկացած ժամանակ հրաժարվել սույն պայմանագրի կատարումից՝ հատուցելով հրաժարման արդյունքում պատճառված վնասները՝ այդ մասին առնվազն 30 օր առաջ տեղեկացնելով Պատվիրատուին:

2.3.3 Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 4.2 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները և սույն պայմանագրի 5.5 կետով նախատեսված տույժը:

 

2.4 Կատարողը պարտավոր է՝

2.4.1 Տեխնիկական բնութագրի պայմանների համաձայն ապահովել Աշխատանքի կատարումը` ղեկավարվելով գործող օրենսդրությամբ:

2.4.2 Սույն պայմանագրի 2.1.2 կետով նախատեսված հիմքերով սույն պայմանագրի լուծման դեպքում հատուցել Պատվիրատուին պատճառված վնասները:

2.4.3 Սույն պայմանագրի 2.1.3 կետով նախատեսված դեպքում Պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում անվճար ապահովել թերությունների վերացումը և Պատվիրատուին վճարել սույն պայմանագրի 5.2 կետով նախատեսված տուգանքը:

2.4.4 Սույն պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել սույն պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը:

 

3. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1 Կատարողը Աշխատանքի ավարտից հետո 6 օրվա ընթացքում Պատվիրատուին է հանձնում կատարված Աշխատանքի մասին իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության երկու օրինակ:

3.2 Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունը ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը կամ Աշխատանքը չընդունելու պատճառաբանված մերժումը:

3.3 Կատարողի կատարած Աշխատանքի արդյունքը Պատվիրատուի կողմից ընդունված է համարվում երկկողմանի հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրելու պահից:

 

4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

 4.1. Սույն պայմանագրով Կատարողի կատարած Աշխատանքի գինը կազմում է 385945560 (երեք հարյուր ութսունհինգ միլիոն ինը հարյուր քառասունհինգ հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, ընդ որում մեկ լրակազմի գինն է` 24990 ՀՀ դրամ: Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում՝ հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգևավճարները և շահույթը:

4.2 Պատվիրատուն կատարված Աշխատանքի դիմաց վճարում է անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումն ամբողջությամբ կատարվում է հանձման-ընդունման արձանագրության հիման վրա մինչև 2011թ սեպտեմբերի 20-ը։

 

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5.1 Կատարողը պատասխանատվություն է կրում Աշխատանքի որակի և Տեխնիկական բնութագրով նախատեսված պահանջների պահպանման համար:

5.2 Սույն պայմանագրի 2.1.2 կետով նախատեսված հիմքերով պայմանագրի լուծման և 2.1.3 կետով նախատեսված հիմքերով Պատվիրատուի կողմից Աշխատանքը չընդունվելու, ինչպես նաև նախատեսված ժամկետը խախտելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք՝ Պայմանագրի ընդհանուր գնի 0.5 %-ի չափով:

5.3 Սույն պայմանագրով նախատեսված Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ՝ Պայմանագրի գնի 0.05%-ի չափով, իսկ տույժերի հաշվարկումն իրականացվում է օրացույցային օրերով` պայմանագրի չկատարած մասի գնի նկատմամբ:

5.4 Սույն պայմանագրի 5.2 և 5.3 կետերով նախատեսված տուգանքը և տույժը հաշվարկվում և հաշվանցվում են Աշխատանք կատարելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարներից:

5.5 Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 4.2 կետով նախատեսված ժամկետի խախտման համար Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ՝ վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05%-ի չափով:

5.6 Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.7 Տուգանքի և տույժի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց:

5.8 Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության և /կամ/ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում մինչև պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ) կամ Կատարողին հաղթող ճանաչելու (ընտրելու) մասին որոշումը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, ապա, այդ հիմքերը ի հայտ գալուց հետո Պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային սույն պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, Պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասներն, այն ծավալով, որը չի ծածկվում մինչև լուծումը սույն գնման պայմանագրի կատարմամբ Պատվիրատուի ստացածով:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

7.1 Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ գնման ընթացակարգի արդյունքների հաստատման պահից և գործում է մինչև պայմանագրով սահմանված պարտավորությունների լրիվ կատարման ավարտը:

7.2. Սույն պայմանագիրը չի կարող մասնակիորեն կամ ամբողջությամբ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն պայմանագրով նախատեսված գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի:

7.3 Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև այդ ժամկետը լրանալը` սույն պայմանագրի կողմերից որևէ մեկի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ`

 ա) Պատվիրատուի մոտ չի վերացել գնման առարկայի օգտագործման պահանջը.

 բ) եթե դա Պատվիրատուի գործողության կամ անգործության հետևանք չէ:

7.4 Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ նոր համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա սույն պայմանագրի անբաժանելի մասը:

7.5 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

7.6 Սույն պայմանագիրը կազմված է 4 էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ: Սույն պայմանագրի N1 հավելվածը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Պ ա տ վ ի ր ա տ ու
 

Կ ա տ ա ր ո ղ

 ՀՀ կրթության և գիտության
 

 «ԲԵԼԼԻՍ»

նախարարություն
 

ՍՊԸ

ք. Երևան, Վարդանանց 5
 

  ք. Երևան, Գ. Քոչարի 21

 ՀՀ ՖՆ աշխատակազմի գործառնական
 

 ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ

վարչություն
 

 Հ/Հ 16062000905200

 Հ/Հ 900011005320
      

  ՀՎՀՀ 01561611

 Նախարարության աշխատակազմի ղեկավար՝

 
 

Տնօրեն՝

_______________ Մ. Ղազարյան _______________ Մ. Սադոյան
   (ստորագրություն)     (ստորագրություն)
 

               Կ.Տ.

             Կ.Տ.

 

 

Հավելված 1

«25> «05> 2011 թ. ՀՀԿԳՆԱՇՁԲ-11/026

 գնման պայմանագրի

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր

 

Գնման առարկա է հանդիսանում պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման համար անհրաժեշտ աշակերտական գույքի արտադրության աշխատանքները (այսուհետ` Աշխատանք)

 

 Աշակերտական գույքի լրակազմը բաղկացած է մեկ սեղան և երկու աթոռից:

 

 Սեղան - լամինատից, հարթ, առանց թեքության, երկարությունը` 80սմ, լայնությունը` 65սմ (45սմ շախմատի

 տախտակի լայնություն + երկու կողմերից 10սմ լրացուցիչ լայնություն ձեռքերի համար),

 բարձրությունը` 75սմ, կլոր անկյուններով, երկտեղանի, կողքերից կախիչ` պայուսակի համար:

 Սեղանը չպետք է ունենա դիմացի պատ` երկու կողմից ազատ նստելու համար:

 

 Աթոռ - լամինատից, հենակով, նստատեղի բարձրությունը` 40-42սմ, նստատեղի չափսերը 35x32 սմ:

Գծագրերը կցվում են:

Պատրաստի գույքը, Պատվիրատուի կողմից ընդունելուց հետո, Կատարողը պարտավորվում է 

անհատույց` իր սեփական միջոցների հաշվին, իրականացնել տեղափոխումը` համաձայն 

Պատվիրատուի կողմից հաստատված բաշխման ցուցակի:

 

 Պ ա տ վ ի ր ա տ ու
 

Կ ա տ ա ր ո ղ

 ՀՀ կրթության և գիտության
 

 «ԲԵԼԼԻՍ»

նախարարություն
 

ՍՊԸ

ք. Երևան, Վարդանանց 
 

  ք. Երևան, Գ. Քոչարի 21

ՀՀ ՖՆ աշխատակազմի
 

Էյչ-Էս-Բի-Սի բանկ

 գործառնական վարչություն
 

Հայաստան ՓԲԸ  

 Հ/Հ 900011005320
 

 Հ/Հ 21700-007-022270-001

  Նախարարության աշխատակազմի     

  ՀՎՀՀ 01561611

 

  ղեկավար՝

Տնօրեն՝

_______________ Մ. Ղազարյան _______________ Մ. Սադոյան
   (ստորագրություն)     (ստորագրություն)
 

               Կ.Տ.

             Կ.Տ.

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ N ՀՀԿԳՆԱՇՁԲ-11/026-Հ
25.05.11 Թ. ԿՆՔՎԱԾ N ՀՀԿԳՆԱՇՁԲ-11/026 ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ք. Երևան

«08» «06» 2011 թ.

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը ի դեմս նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա (այսուհետ` Պատվիրատու) մի կողմից, և ««ԲԵԼԼԻՍ» ՍՊԸ, ի դեմս տնօրեն` Մ. Սադոյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա (այսուհետ` Կատարող) մյուս կողմից կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

 1.1 Կողմերը, փոխադարձ համաձայնությամբ, որոշեցին 2011 թվականի մայիսի 25-ին կնքված N ՀՀԿԳՆԱՇՁԲ-11/026 պայմանագրի 7.3 կետը ուժը կորցրած ճանաչել:

 

 2. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 2.1 Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը:

2.2 Սույն համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

2.3 Սույն համաձայնագրում չնշված` Պայմանագրով ստանձնած Կողմերի իրավունքներն ու պարտականությունները թողնվում են անփոփոխ:

2.4 Սույն համաձայնագիրը կազմված է 1 էջից, կնքվում է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

 3. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Պ ա տ վ ի ր ա տ ու
 

Կ ա տ ա ր ո ղ

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն
 

 «ԲԵԼԼԻՍ»

ք. Երևան, Վարդանանց 5
 

ՍՊԸ

ՀՀ ՖՆ աշխատակազմի  
 

  ք. Երևան, Գ. Քոչարի 21

  գործառնական վարչություն
  

ՎՏԲ Հայաստան Բանկ ՓԲԸ

 Հ/Հ 900011005320
 

Հ/Հ 16062000905200

  Նախարարության աշխատակազմի     

  ՀՎՀՀ 01561611

   

ղեկավար՝
 

Տնօրեն՝

_______________ Մ. Ղազարյան _______________ Մ. Սադոյան
   (ստորագրություն)     (ստորագրություն)
 

               Կ.Տ.

             Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան