ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2003 թվականի թիվ 34
քաղ. Երևան
ԱՎԱԳԱՆՈՒ «ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼՈՒ
Համայնքի ավագանին քննության առնելով ավագանու 02.07.1997թ. թիվ 5 նիստի արձանագրությամբ ընդունված «Վարձավճարներ և վճարներ սահմանելու մասին» որոշումը,
Համայնքի ավագանին որոշում Է՝
Հիմք ընդունելով, որ առկա է և գործում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքը, ՀՀ արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացության համաձայն չեղյալ համարել ավագանու 02.07.1997թ. թիվ 5 նիստի արձանագրությամբ ընդունված «Վարձավճարներ և վճարներ սահմանելու մասին» որոշումը։
Քանաքեռ-Զեյթունի թաղապետ |
Ռ. Սինոյան |