ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Շենգավիթ համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2005 թվականի թիվ 02
քաղ. Երևան
ՇԵՆԳԱՎԻԹԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2005 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թ. դեկտեմբերի 26-ի օրենքի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թ. մայիսի 7-ի օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջներով՝ Շենգավիթի թաղապետը ավագանու հաստատմանն է ներկայացրել «Շենգավիթ համայնքում 2005 թ. տեղական տուրքերի և վճարների մասին» որոշման նախագիծը։
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-11-րդ հոդվածների և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով՝
Շենգավիթի համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Շենգավիթի թաղապետի ներկայացրած «Շենգավիթի համայնքում 2005 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը։
2. Շենգավիթի համայնքի տարածքում 2005 թ. սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը.
2.1 Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարության (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.
ա) հիմնական օբյեկտների համար՝ 50000 (հիսուն հազար) դրամ,
բ) մինչև 6 քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 10000 (տասը հազար) դրամ,
գ) 6 քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար՝ 20000 (քսան հազար) դրամ։
2.2 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել 10000 (տասը հազար) դրամ։
2.3 Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանել 10000 (տասը հազար) դրամ։
2.4 Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանել.
ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 8000 (ութ հազար) դրամ,
բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 6000 (վեց հազար) դրամ։
2.5 Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության տեղական տուրքը սահմանել.
ա) գազի և վառելիքայուղային նյութերի համար՝ 480000 (չորս հարյուր ութսուն հազար) դրամ,
բ) գյուղատնտեսական մթերքի յուրաքանչյուր օրվա համար՝ 300 (երեք հարյուր) դրամ.
գ) այլ ապրանքների (այդ թվում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ։
2.6 Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել.
ա) խաղատների համար՝ 500000 (հինգ հարյուր հազար) դրամ,
բ) շահումով խաղերի կազմակերպման համար՝ 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ,
գ) բաղնիքների (սաունաների) համար՝ 200000 (երկու հարյուր հազար) դրամ,
դ) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ:
2.7 Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել 0 դրամ։
2.8 Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու յուրաքանչյուր տեղի թույլտվության համար տեղական տուրքը սահմանել.
ա) ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար՝ 500000 (հինգ հարյուր հազար) դրամ,
բ) այլ արտաքին գովազդի համար՝ 100000 (հարյուր հազար) դրամ։
2.9 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար տեղական տուրքն ընթացիկ տարվա համար սահմանել 0 դրամ։
3. Շենգավիթ համայնքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը.
ա) համայնքի տարածքում շինարարության կամ շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 5000 (հինգ հազար) դրամ,
բ) տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինման և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 3000 (երեք հազար) դրամ,
գ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար՝ 1000 (մեկ հազար) դրամ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
5. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել թաղապետարանի ֆինանսական և էկոնոմիկայի, առևտրի և գանձումների, կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժինների և թաղապետարանի գլխավոր ճարտարպետի (պետեր՝ Ա. Տեր-Թորոսյան, Ա. Շահումյան, Ա. Գրիգորյան և գլխավոր ճարտարապետ Գ. Հարությունյան) վրա։
6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել թաղապետ Մ. Սարգսյանի և ավագանու վրա։
Թաղապետ՝ |
Մ. Սարգսյան |