Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17/2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.01.26/1(12) Հոդ.1
Ընդունող մարմին
Կարմիրգյուղ համայնքի ղեկավար
Ընդունման ամսաթիվ
17.12.2004
Ստորագրող մարմին
Կենտրոն համայնքի ավագանի
Ստորագրման ամսաթիվ
17.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Կենտրոն թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 17/2

քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի Կենտրոն համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2005 թվականի տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:

2. Առաջարկել Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարին (Գ. Բեգլարյան)՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման պետական գրանցումն ու հրապարակումը:

 

Համայնքի ղեկավար`

Գ. Բեգլարյան

 

Հավելված 1

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԴՐՈՒՅՔԱ-ՉԱՓԸ
(ՀՀ ԴՐԱՄ)

1.

Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների՝ շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինարարական մոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար

 

ա)

հիմնական օբյեկտների համար

100.000

բ)

մինչև 6 քառակուսի մետր տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

40.000

գ)

6 քառակուսի մետր և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

60.000

2.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար

30.000

3.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքներ սկսելու թույլտվության համար

10.000

4.

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

25.000

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

12.500

5.

Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար

 

ա)

գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար՝ ընթացիկ տարվա համար

700.000

բ)

գյուղատնտեսական մթերքի համար՝ յուրաքանչյուր օրվա համար

500

գ)

այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

50.000

6.

Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար

 

ա)

խաղատների համար

2.000.000

բ)

շահումներով խաղերի կազմակերպման համար

1.000.000

գ)

բաղնիքների (սաունաների) համար

500.000

դ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

200.000

7.

Համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝ ընթացիկ տարվա համար

0

8.

Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար

 

ա)

ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

1.000.000

բ)

այլ արտաքին գովազդի համար

100.000

9.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար

1.000

Համայնքի աշխատակազմի քարտուղար՝

Հ. Մարգարյան

Հավելված 2

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2005 Թ. ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/Հ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐԸ

ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ

1.

Համայնքի տարածքում շինարարության կամ շի-նության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինության ավարտը փաստագրելու համար

   

ա

Մինչև 20 ք. մ շինության համար

 

15.000 դրամ

բ

20 ք. մ-ից 50 ք. մ շինության համար

 

50.000 դրամ

գ

50 ք. մ-ից 100 ք. մ

 

100.000 դրամ

դ

100 ք. մ և ավելի

 

150.000 դրամ

2.

Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխա-տանքների համար

1 ք. մ

2.000 դրամ

3.

Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազ-մակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար՝

Յուրաքանչյուր մասնակցից

Սակարկությունների կազմակերպման ընդհանուր ծախսերի 10 (տասը) տոկոսի չափով

Համայնքի աշխատակազմի քարտուղար՝

Հ. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան