Գլխավոր տեղեկություն
Համար
N 961-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 2011 թվականի N 961-Ա

 

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետվ սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը 2011 թվականի հոկտեմբերի 13-15-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) նախապատրաստել նիստի ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) հյուրերին (96 մարդ) տեղավորել հյուրանոցներում և ապահովել նրանց սնունդը.

2) հյուրերի սպասարկման համար ապահովել տրանսպորտային միջոցներ.

3) ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում և տրամադրել ուղեկցող անձնակազմեր:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել պատվիրակությունները դիմավորող և նրանց սպասարկող ավտոմեքենաների մուտքն օդանավակայանի տարածք (սրահի կողմից)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի ապահովման, ներկայացուցչական, փոխադրամիջոցների, մշակութային ծրագրերի անցկացման և աշխատանքային հանդիպման հետ կապված ծախսերը` 22.962.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 11
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան