Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-294-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.19/57(860) Հոդ.1433
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԼՐԱՑՆՈՂ` «ՀՐԱԶԵՆԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2001 թվականի մայիսի 31-ին Նյու Յորքում ստորագրված «Միավորված ազգերի կազմակերպության` անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրությունը (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի ՍԴՈ-961 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


3 հոկտեմբերի 2011 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-294-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Միավորված ազգերի կազմակերպության անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող՝ «Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ

 

«Միավորված ազգերի կազմակերպության անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող՝ «Հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության դեմ» արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.

Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը՝ հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան՝ ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան