«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011470
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
11 հոկտեմբերի 2011 թ. |
թիվ 258-Ն |
ո ր ո շ ու մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 1/4 ԵՎ 1/2 ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը`Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2011 թվականի նոյեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել «Նոյյան տապան» 1/4 և 1/2 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունը, որը ներդրումային դրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական
բանկի նախագահԱ. Ջավադյան
2011 թ. հոկտեմբերի 14
ք. Երևան
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 258-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2011»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Դրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 100 դրամ |
Մետաղը և հարգը | արծաթ, 9990 |
Քաշը | 1/4 տրոյան ունցիա (7,8 գրամ) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տրամագիծը | 20,0 մմ |
Որակը | սովորական |
Տպաքանակը | մինչև 2.000.000 հատ |
1.1 «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
2. «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերվածէ ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2011»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
Դրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դրամը հատվելէ «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը | 200 դրամ |
Մետաղը և հարգը | արծաթ, 9990 |
Քաշը | 1/2 տրոյան ունցիա (15,5 գրամ) |
Դրամաշուրթը | ատամնավոր |
Տրամագիծը | 27,2 մմ |
Որակը | սովորական |
Տպաքանակը | մինչև 2.000.000 հատ |
2.1 «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը