Գլխավոր տեղեկություն
Համար
N 317-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2014-27.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.03/4(483).1 Հոդ.82.12
Ընդունող մարմին
Բնապահպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.12.2013
Ստորագրող մարմին
Բնապահպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 12114092

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ


5 փետրվարի 2014 թ.  N 3-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

 

18 դեկտեմբերի 2013 թ.  N 317-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հաստատել բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման  

նախարար 

 

Ա. Գևորգյան

ՀՀ բնապահպանության նախարար

 

Ա. Հարությունյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ, տարածքային

կառավարման նախարարի

2014 թվականի փետրվարի 5-ի թիվ 3-Ն

և  բնապահպանության նախարարի

2013 թվականի դեկտեմբերի 18-ի

թիվ  317-Ն

համատեղ հրամանով

 

Վարչական հսկողության հարցաշար

Բնապահպանության բնագավառում

 

1. Գործառույթը` Համայնքի ղեկավարը ձեռնարկողի հետ կազմակերպում է նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ, լրատվական միջոցներով տեղեկություններ է հաղորդում նախատեսվող գործունեության, լսումների տեղի և ժամկետի մասին, լրատվական միջոցներով տեղեկացնում է, թե որտեղ և երբ է հնարավոր ծանոթանալ և տվյալներ ստանալ (գրավոր կամ բանավոր) փաստաթղթերի մասին, լիազորված մարմնի և ձեռնարկողի հետ կազմակերպում և ապահովում է հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու լսումները:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածներ։

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված
խախտում-ները

Առաջար-կություններ
հսկողության
ընթացքում
հայտնաբերված
խախտումների
վերացման
վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները
վերաց-
նելու նպատակով
սահմանված
ժամկետները

1. Նախատեսվող գործունեության ծանուցում ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հասարակական լսումների կազմակերպում

           

2. 5-օրյա ժամկետում լրատվական միջոցներով նախատեսվող գործունեության փաստաթղթերի մասին տեղեկատվության ապահովում

           

3. Հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրության ու լսումների կազմակերպում

           

4. Տվյալ վարչատարածքային միավորի զարգացման պլանին նախատեսվող գործունեության համապատասխանության մասին ազդակիր համայնքի ղեկավարի որոշման առկայություն

           

5. Ազդակիր համայնքի ղեկավարի հողհատկացման որոշման առկայություն

           

6. 5-օրյա ժամկետում լրատվական միջոցներով փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության ապահովում

           

7. 10-օրյա ժամկետում ազդակիր համայնքների ղեկավարների կողմից հասարակայնության կարծիքի և իրենց կարծիքների՝ լիազորված մարմին ներկայացման ապահովում:

           

3. Գործառույթը` համաձայնություն է տալիս ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագրին:

4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մաս։

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Ռեկուլտիվացիայի ծրագրին տրված համաձայնության առկայություն:

           

5. Գործառույթը` մշակում է բնապահպանական ծրագրի նախագիծ` օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ մարզի կամ համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի հիման վրա, հրապարակում է ծրագիրը։

6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված։

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Բնապահպանական ծրագրի նախագծի առկայություն

           

Ծրագրի հրապարակում

           

7. Գործառույթը` համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին ներկայացնում է առաջարկություններ, մշակում է կառավարման պլաններ, լիազորված պետական մարմնին անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրում համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ։

8. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված։

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. տեղական նշանակության
բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին առաջարկու-թյունների ներկայացման ապահովում

           

2. համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանի մշակում

           

9. Գործառույթը` համայնքների վարչական սահմաններում իրականացնում են բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենքով սահմանված դեպքերում և տվյալ տարածքի կանոնադրությանը (ռեժիմին) համապատասխան քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները.

1) Համայնքի վարչական սահմաններում առկա բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է ինքնակամ շինարարության կանխարգելման, կասեցման, դրանց հետևանքների վերացման գործառույթներ:

10. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 613-Ն որոշում։

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված խախ-տումները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնա-բերված խախ-տումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում

           

2. կառուցապատողներին շինարարության (քանդման) թույլտվության տրամադրում

           

3. միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մասին գրավոր իրազեկում

           

4. ճարտարապետաշինարարական
նախագծերի համաձայնեցումը հավաստող փաստաթղթի առկայություն

           

5. շինարարության շահագործման ակտերի փաստագրում

           

6. Համայնքի վարչական սահմաններում առկա բնության հատուկ պահպանվող տարածքներում ինքնակամ շինարարության առկայության դեպքում դրա կանխարգելման, կասեցման, դրանց հետևանքների վերացման վերաբերյալ որոշման առկայություն

           

11. Գործառույթը` համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները:

12. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1044-Ն որոշում։

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Համայնքների վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպում

           

13. Գործառույթը` կազմում է համայնքի վարչական սահմաններում տարածքների սանիտարական մաքրման սխեմաները։

14. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված։

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված խախ-տումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

Համայնքի վարչական սահմաններում տարածքների սանիտարական մաքրման սխեմաների առկայություն

           

15. Գործառույթը` անհրաժեշտության դեպքում հաստատում է տեղանքի հատակագիծը (սխեմա), որտեղ արտացոլվում է ջրօգտագործման կետի (կոորդինատական առանցքներ)՝ դրա հարևանությամբ գտնվող որևէ հայտնի օբյեկտի հետ կապը։

16. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշում։

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Տեղանքի հատակագիծը (սխեմա) հաստատող փաստաթղթի առկայություն

           

17. Գործառույթը` ապահովում է բնակչության մասնակցությունը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին։

18. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված։

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման մասին հասարակական քննարկումներին բնակչության մասնակցությունը հավաստող փաստաթղթի առկայություն

           

19. Գործառույթը` Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն են իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս կամ նկատելիս տեղյակ են պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:

Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողություն են իրականացնում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և իրենց հաստատած բնապահպանական համայնքային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացնում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

20. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված։

Դրույթի անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախ-տումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ եռօրյա ժամկետում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը պատշաճ ձևով տեղեկացում

           

2. ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը պատշաճ ձևով տեղեկացում

           

3. բնապահպանական համայնքային ծրագրի առկայություն, համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը: