ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի ՆՈ-003-4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՆՈ-003-4 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցել է Վարչությունը: Ազգային ժողովի նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին և Ազգային ժողովում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
Ս. Նիկոյան |
2011 թ. դեկտեմբերի 9 |