«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 10014379
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
12 հունիսի 2014 թ. N 35-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հունիսի 2014 թ. N 147-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՈՐԱԿԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի նիստի «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշման N 2 հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետը`
Հրամայում ենք`
Հաստատել՝
1. Լաբորատոր համակարգում կենսաանվտանգությանը, կենսաապահովությանը և որակին առնչվող գործընթացների և ընթացակարգերի մեջ ներգրավված անձնակազմին ներկայացվող պահանջները և պարտավորությունների շրջանակը` համաձայն N 1 հավելվածի:
2. Լաբորատոր համակարգում որակի պատասխանատուին ներկայացվող պահանջները և պարտավորությունների շրջանակը` համաձայն N 2 հավելվածի:
3. Լաբորատոր համակարգում կենսաանվտանգության/կենսաապահովության պատասխանատուին ներկայացվող պահանջները և պարտավորությունների շրջանակը` համաձայն N 3 հավելվածի:
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ. հունիսի 12-ի թիվ 35-Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2014 թ. հունիսի 18-ի թիվ 147-Ն համատեղ հրամանի |
ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ, ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՈՐԱԿԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն՝ «Լաբորատոր համակարգում կենսաանվտանգությանը, կենսաապահովությանը և որակին առնչվող գործընթացների և ընթացակարգերի մեջ ներգրավված անձնակազմի, այդ թվում` պատասխանատուներին ներկայացվող պահանջները և պարտավորությունների շրջանակը» նախատեսված է այն իրավաբանական անձանց համար, որոնք իրականացնում են ճառագայթային, քիմիական, կենսաբանական ազդակներին առնչվող լաբորատոր գործունեություն:
2. Նկատի ունենալով, որ լաբորատորիայի ողջ անձնակազմը ներգրավված է լաբորատոր համակարգում կենսաանվտանգությանը, կենսաապահովությանը և որակին առնչվող գործընթացների և ընթացակարգերի մեջ, պահանջները և պարտավորությունների շրջանակը սահմանվում են լաբորատորիայի ղեկավարության և անձնակազմի համար:
II. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ
3. Լաբորատորիայի ղեկավարը.
1) Յուրաքանչյուր հաստիքի համար սահմանում է կրթության, աշխատանքային փորձի և կարողությունների պահանջներ` համաձայն գործող նորմատիվ փաստաթղթերի և հավատարմագրման պահանջների:
2) Սահմանում է պաշտոնի նկարագրեր՝ ներառյալ անհրաժեշտ որակավորումը, պատասխանատվությունները և պարտականությունները:
3) Յուրաքանչյուր աշխատակցի (ժամանակավոր, մշտական, սովորող) համար կազմում է անհատական անձական գործ, որը ներառում է.
ա. մասնագիտական և կրթական որակավորումները,
բ. աշխատակցի առաջխաղացումը,
գ. անցած ուսումնական դասընթացները,
դ. աշխատանքի արդյունավետության գնահատումը,
ե. իրազեկվածության գնահատումը,
զ. թույլ տված միջադեպերի/վթարների հաշվետվությունները,
է. բացակայությունները,
ը. առողջական վիճակի պարբերական զննության արդյունքները և պատվաստումները (անհրաժեշտության դեպքում):
4) Ապահովում է յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը, պարբերաբար և ըստ անհրաժեշտության վերանայել և թարմացնել անձնական փաթեթները որակի պատասխանատուի հետ համատեղ:
5) Կազմակերպում է աշխատակիցների առաջնային կողմնորոշում և հետագայում՝ ընթացիկ ուղղորդում,
6) Կազմակերպում է իրազեկության գնահատում՝ անձնակազմի գիտելիքների, հմտությունների, մասնագիտական ունակությունների ստուգման և փաստաթղթագրման համար՝ նրանց մասնագիտական համապատասխանությունը հավաստելու նպատակով:
7) Մինչև աշխատակցի պարտականությունների ոլորտի ամրագրումը նրան ծանոթացնում է անվտանգության պահանջներին, աշխատանքային պարտականությունների շրջանակներում առկա գործընթացներին և ընթացակարգերին:
4. Լաբորատորիայի ղեկավարը պատասխանատու է.
1) լաբորատորիայի արդյունավետ և որակյալ աշխատանքի ապահովման համար,
2) լաբորատորիայում անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման համար,
3) լաբորատորիայի անխափան աշխատանքի ապահովման համար (որակյալ մասնագետներ, սարքին, հավաստագրված և ստուգաչափված սարքավորումներ, որակյալ միջավայրեր, ռեագենտներ և ախտորոշիչ պատրաստուկներ, անխափան ջրամատակարարում, էներգասնուցում, օդափոխություն և այլն),
4) լաբորատորիայի աշխատակազմի վրա արտաքին և ներքին ճնշումների բացակայության համար,
5) լաբորատորիայի աշխատանքի որակի ներքին և արտաքին գնահատման համար,
6) լաբորատորիայում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի ապահովման համար:
5. Որակի կառավարման համակարգի համատեքստում լաբորատորիայի ղեկավարը պարտավոր է.
1) Որոշել կազմակերպության նպատակներից բխող որակի քաղաքականությունը, խնդիրները և կառավարման պատասխանատվությունները,
2) Որակի պատասխանատուի հետ ուղղորդել, ղեկավարել և կառավարել լաբորատորիայի Որակի ձեռնարկի, գործընթացների ստանդարտ ընթացակարգերի, աշխատանքային հրահանգների և կանոնակարգերի մշակումը և իրականացումը,
3) Ապահովել մատուցվող ծառայությունների գնահատումը նախահետազոտական, հետազոտական, հետհետազոտական փուլերում,
4) Պահանջել ռեսուրսներ լաբորատորիայի աշխատանքը որակապես և տեխնիկապես ապահովելու համար,
5) Գնահատել և ապահովել անձնակազմի մասնագիտական գիտելիքների և տեխնիկական կարողությունների պատշաճ մակարդակը,
6) Ապահովել լաբորատորիայի անձնակազմի գիտելիքները՝ ըստ որակի կառավարման համակարգի, կազմակերպության նպատակների և քաղաքականության՝ հիմնվելով օրենքների, կանոնադրության և հաճախորդների պահանջների վրա,
7) Ապահովել աշխատակիցների որակյալ աշխատանքը՝ ըստ գոյություն ունեցող կանոնակարգերի և որակի կառավարման համակարգի պահանջների,
8) Վերահսկել, վերանայել և, ըստ անհրաժեշտության, թարմացնել աշխատանքային ընթացակարգերը ըստ ծրագրված քաղաքականությունների և հաճախորդների կարիքների,
9) Վերահսկել և համակարգել լաբորատորիայի առանձին բաժինների փոխհամագործակցված աշխատանքը,
10) Ապահովել տեղեկատվության փոխանակումը շահագրգիռ կողմերի միջև,
11) Ապահովել ուղղահայաց և հորիզոնական համագործակցությունն այլ կազմակերպությունների հետ,
12) Ապահովել լաբորատորիայի տեխնիկական վերազինումը՝ ժամանակին և առաջադրված խնդիրներին համաքայլ,
13) Ապահովել պատշաճ մակարդակով ծառայությունների մատուցումը,
14) Ուղղորդել և վերահսկել ռեսուրսների և միջոցների ծախսը,
15) Իրականացնել որակի կառավարման համակարգի գործունեության մշտադիտարկումը,
16) Վերահսկել ստացված արդյունքների պատշաճ փաստաթղթավորումը, հաշվառումը, հաշվետվողականությունը և վերլուծությունը:
17) Վերահսկել տեղեկատվության գաղտնիության պարագայում տեղեկատվության փոխանցումը օրենսդրությամբ սահմանված կարգով,
18) Ապահովել որակի կառավարման համակարգի կիրառումը, վերահսկելիությունը և մատչելիությունը:
6. Լաբորատորիայի անձնակազմը պարտավոր է.
1) ծանոթանալ իր պարտականություններին և պատասխանատվություններին,
2) իրականացնել որակի կառավարման համակարգի համատեքստում ներկայացվող պահանջները,
3) մասնակցել մասնագիտացման և որակավորման դասընթացներին,
4) աջակցել որակի կառավարման համակարգի ներդրման գործընթացներին,
5) կատարել գործողությունների ստանդարտ ընթացակարգերով սահմանված պահանջները,
6) մասնակցել ներքին և արտաքին հսկողություններին,
7) հետևել կենսաէթիկայի սկզբունքներին,
8) ապահովել լաբորատոր կենսաանվտանգության պահանջները:
7. Որակի կառավարման համակարգի համատեքստում որակի պատասխանատուն պարտավոր է.
1) մշակել, ներդնել և վերահսկել որակի կառավարման համակարգը լաբորատորիայում,
2) կազմակերպել և աջակցել լաբորատորիայի աշխատակազմի մասնագիտական որակի բարձրացման դասընթացներին,
3) պլանավորել ներքին հսկողությունը,
4) բացահայտել դժգոհությունները, անհամապատասխանությունները և կազմակերպել ուղղիչ գործողություններ,
5) ծրագրավորել և կազմակերպել որակի ապահովման դասընթացներ,
6) ծրագրավորել և կազմակերպել կառավարման քաղաքականությունների վերանայման, գնահատման, քննարկման հանդիպումներ և այդ հանդիպումների արդյունքների վերաբերյալ հաշվետու լինել վերադասին,
7) առաջարկել կառավարման բարելավման միջոցառումներ,
8) մշակել որակի վերահսկման և գնահատման ցուցանիշներ,
9) որակի վերահսկման համատեքստում իրականացնել գործողությունների ստանդարտ ընթացակարգերի վերահսկում, վերանայում և ըստ անհրաժեշտության թարմացում,
10) մշտադիտարկել լաբորատորիայի որակի կառավարման համակարգի բոլոր տարրերը (անձնակազմ, փաստաթղթեր, սարքավորումներ և այլն):
8. Որակի կառավարման համակարգի համատեքստում կենսաանվտանգության պատասխանատուն պարտավոր է.
1) Մշակել, ներդնել և վերահսկել լաբորատորիայի կենսաանվտանգության և կենսաապահովման քաղաքականությունը,
2) Ապահովել կենսաանվտանգության և կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցներն ու միջոցառումները,
3) Գնահատել առկա կամ հավանական կենսաբանական ռիսկերը (աշխատակիցների առողջական վիճակ, իրազեկություն, վտանգավոր նյութերի հետ աշխատանք, սարքավորումների սարքին լինելը և վերահսկելիությունը, աշխատանքային պայմաններ, նյութեր և ռեագենտներ),
4) Լաբորատորիայի կառուցման, վերակառուցման և վերանորոգման աշխատանքների ժամանակ քննարկել և գնահատել առաջարկվող նախագծերը, տալ եզրակացություն կենսաանվտանգության և կենսաապահովման տեսանկյունից,
5) Հետաքննել կենսաանվտանգության և կենսաապահովման տեսանկյունից վտանգավոր իրադարձությունները (վթարներ, արտակարգ իրավիճակներ),
6) Մշակել և առաջարկել կենսաանվտանգության և կենսաապահովման տեսանկյունից վտանգավոր իրադարձությունների լուծման տարբերակներ,
7) Կազմել հաշվետվություններ կենսաանվտանգության և կենսաապահովման տեսանկյունից վտանգավոր իրադարձությունների վերաբերյալ՝ վերադասին ներկայացնելու համար,
8) Կազմակերպել լաբորատոր աշխատակիցների դասընթացներ կենսաանվտանգության և կենսապաշտպանության ոլորտի գիտելիքների բարձրացման համար և իրականացնել գիտելիքների գնահատում,
9) Կառավարել լաբորատորիայի կենսագործունեության ընթացքում առաջացած կենսաբանական թափոնների օգտահանումը,
10) Կառավարել լաբորատոր աշխատակիցների կանխարգելիչ պատվաստումների և առողջական վիճակի պարտադիր բուժական զննման գործընթացները,
11) Մշտադիտարկել լաբորատորիայի գործունեությունը կենսաանվտանգության և կենսաապահովման տեսանկյունից (աշխատանքային ռեժիմի պահպանում),
12) Կազմակերպել ներքին աուդիտներ, աուդիտի արդյունքների փաստաթղթավորում, վերլուծություն, հաշվետվություններ, բարելավման առաջարկների մշակում:
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ. հունիսի 12-ի թիվ 35-Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2014 թ. հունիսի 18-ի թիվ 147-Ն համատեղ հրամանի |
ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ
(ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ)
(անհրաժեշտ է ճշգրտել ելնելով լաբորատորիայի գործառույթներից և քաղաքականությունից)
I. Ընդհանուր դրույթներ.
1. Որակի պատասխանատուն կառավարման ոլորտի պաշտոն է:
2. Այս հաստիքում նշանակվում է բարձրագույն կրթություն ունեցող անձը, որն ունի ոչ պակաս քան մեկ տարի այդ ոլորտի աշխատանքային փորձ, համապատասխան դասընթացների մասնակցությունը հավաստող հավաստագրեր:
II. Որակի պատասխանատուն տիրապետում է.
3. Կազմակերպության գործունեությանն առնչվող իրավական փաստաթղթերին, հրամաններին, որոշումներին,
4. Աշխատակիցների իրավունքներին ու պարտականություններին, նրանց աշխատանքային կանոնակարգին,
5. Ներքին աշխատանքային կանոնակարգին,
6. Աշխատանքի պաշտպանության կանոններին և նորմերին, աշխատանքային անվտանգության կանոններին, արտադրական հիգիենայի և սանիտարիայի նորմերին, հակահրդեհային անվտանգության կանոններին:
III. Որակի պատասխանատուն իր աշխատանքում առաջնորդվում է.
7. Oրենսդրական ակտերով,
8. Կազմակերպության ներքին կանոնակարգով,
9. Ղեկավարության հրամաններով,
10. Իր պաշտոնի նկարագրով:
IV. Որակի պատասխանատուի աշխատանքային պարտականությունները.
11. Մասնակցում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 և/կամ ՀՍՏ ԻՍՕ 15189 և/կամ ՀՍՏ ԻՍՕ 9000-2006 և/կամ ՀՍՏ ԻՍՕ 9001-2009 և/կամ այլ լաբորատոր ստանդարտների պահանջների ներդրմանը և հսկողությանը՝ համաձայն համապատասխան մարմինների կողմից սահմանված պահանջների:
12. Ղեկավարի հանձնարարականով համագործակցում է որակի համակարգի հետ կապված հավատարմագրման ծրագրերին:
13. Մասնակցում է կազմակերպության ներքին փաստաթղթերի մշակման աշխատանքներին (այդ թվում՝ Որակի կառավարման համակարգի):
14. Մասնակցում է ներքին հսկողության ժամանակացույցերի մշակմանը:
15. Մասնակցում է ներքին հսկողության ծրագրերի մշակմանը և համագործակցում շահագրգիռ կողմերի հետ:
16. Որպես ներքին հսկողություն իրականացնող աուդիտոր մասնակցում է ներքին հսկողության իրականացմանը:
17. Պատրաստում է հաշվետվություններ աուդիտների վերաբերյալ:
18. Մասնակցում է Որակի կառավարման համակարգի վերլուծության համար անհրաժեշտ տվյալների հավաքագրմանը, սիստեմավորմանը, որպես ղեկավարության ներկայացուցիչ:
19. Մասնակցում է Որակի կառավարման համակարգի ներդրման միջոցառումների և արդեն իսկ ներդրված համակարգի գործունեության վերլուծությանը և արդյունավետության գնահատմանը:
20. Իրականացնում է ներքին աուդիտորների իրազեկվածությունն ապահովող միջոցառումներ:
21. Մասնակցում է ներքին աուդիտորների ուսուցանման դասընթացներին:
22. Իրականացնում է խորհրդատվական և մեթոդաբանական աշխատանք ամձնակազմի հետ՝ որակի կառավարման համակարգի շուրջ:
23. Իրականացնում է տնօրենի՝ որակի ապահովմանն ուղղված հանձնարարականները:
V. Որակի պատասխանատուի իրավունքները
24. Ստանալ անհրաժեշտ, անգամ գաղտնի տեղեկատվություն՝ դրված խնդիրներն իրականացնելու համար:
25. Իր պարտականությունների շրջանակներում ներկայացնել առաջարկություններ:
26. Իր պարտականությունների շրջանակներում հայտնաբերված թերությունների մասին հայտնել անմիջական ղեկավարությանը և առաջարկություններ ներկայացնել դրանք վերացնելու համար:
27. Ղեկավարությունից պահանջել աջակցություն իր պարտականությունների իրականացման համար:
VI. Որակի պատասխանատուն օրենքով սահմանված պատասխանատվություն է կրում՝
28. Իր պարտականությունները ոչ ժամանակին կամ թերի կատարելու համար:
29. Գործող հրահանգները, որոշումները չկատարելու համար:
30.Աշխատանքային ներքին կանոնակարգը, անվտանգության պահանջները, հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար:
31. Իր գործունեության շրջանակներում իրականացված իրավախախտումների համար:
32. Լաբորատորիային նյութական վնասի հասցման համար:
Հավելված 3 ՀՀ առողջապահության նախարարի 2014 թ. հունիսի 12-ի թիվ 35-Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2014 թ. հունիսի 18-ի թիվ 147-Ն համատեղ հրամանի |
ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ/ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ
(ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ)
(անհրաժեշտ է ճշգրտել ելնելով լաբորատորիայի գործառույթներից և քաղաքականությունից)
I. Ընդհանուր դրույթներ.
1. Կենսաանվտանգության/կենսաապահովության պատասխանատուն անձ է, ով լաբորատորիայում կենսաանվտանգության հանձնաժողովի գոյության դեպքում՝ կարող է դառնալ այդ հանձնաժողովի ղեկավարը:
2. Այս հաստիքում նշանակվում է բարձրագույն կրթություն ունեցող անձը, որն ունի ոչ պակաս քան մեկ տարի այդ ոլորտի աշխատանքային փորձ, համապատասխան դասընթացների մասնակցությունը հավաստող հավաստագրեր:
3. Կենսաանվտանգության/կենսաապահովության պատասխանատուն պետք է տիրապետի՝
1) Կազմակերպության գործունեությանը առնչվող իրավական փաստաթղթերին, հրամաններին, որոշումներին,
2) Աշխատակիցների իրավունքներին ու պարտականություններին, նրանց աշխատանքային կանոնակարգին,
3) Աշխատանքային ներքին կանոնակարգին,
4) Աշխատանքի պաշտպանության կանոններին և նորմերին, աշխատանքային անվտանգության կանոններին, արտադրական հիգիենայի և սանիտարիայի նորմերին, հակահրդեհային անվտանգության կանոններին:
II. Կենսաանվտանգության/կենսաապահովության պատասխանատուն իր աշխատանքում առաջնորդվում է.
4. Օրենսդրական ակտերով,
5. Կազմակերպության ներքին կանոնակարգով,
6. Ղեկավարության հրամաններով,
7. Իր պաշտոնի նկարագրով:
III. Կենսաանվտանգության / կենսաապահովության պատասխանատուի աշխատանքային պարտականությունները
8. Մասնակցում է կենսաանվտանգության/կենսաապահովության միջազգային և տեղայնացված ստանդարտների պահանջների ներդրմանը և հսկողությանը՝ համաձայն համապատասխան մարմինների կողմից սահմանված պահանջների:
9. Ղեկավարի հանձնարարականով համագործակցում է որակի պատասխանատուի, լաբորատորիաների ղեկավարների, բաժինների պատասխանատուների հետ:
10. Մասնակցում է կազմակերպության ներքին փաստաթղթերի մշակման աշխատանքներին, մասնավորապես մշակում է.
1) Լաբորատորիայի Կենսաանվտանգության ձեռնարկ,
2) Լաբորատորիայում առկա ռիսկերի կառավարման համակարգ (ներառյալ ահազանգման համակարգ, մուտքի սահմանափակում, կենսաբանական վտանգի նշանների կիրառում),
3) Շնչառական պաշտպանության ծրագիր (անհատական պաշտպանության միջոցներ ըստ ռիսկի),
4) Անկանխատեսելի իրավաճակների, վթարների, պատահարների կառավարման և արձագանքման ծրագիր,
5) Թափոնների կառավարման ծրագիր,
6) Աշխատակիցների առողջական զննումների և պատվաստումների իրականացման ծրագիր,
7) Դասընթացներ հատուկ վտանգավոր ախտածինների հետ աշխատանքի կանոնակարգերի վերաբերյալ (ներառյալ տեխնիկական կանոններ, անվտանգ մեթոդաբանությունների ներդրում, կենսաբանական նմուշների մշակում, տեղափոխում, պահպանում անվտանգության պահանջներին համապատասխան),
8) Դասընթացներ նմուշների փաթեթավորման, տեղափոխման կանոնների վերաբերյալ:
11. Մասնակցում է ներքին հսկողություն ժամանակացույցերի մշակմանը:
12. Մասնակցում է ներքին աուդիտի ծրագրերի մշակմանը և համագործակցում շահագրգիռ կողմերի հետ:
13. Որպես ներքին հսկողություն իրականացնող աուդիտոր մասնակցում է ներքին հսկողություն իրականացնողներ իրականացմանը:
14. Պատրաստում է հաշվետվություններ հսկողությունների վերաբերյալ կենսաանվտանգության/կենսաապահովության հարցերին վերաբերվող թեմաներով:
15. Մասնակցում է լաբորատոր ռիսկերի վերլուծության համար անհրաժեշտ տվյալների հավաքագրմանը:
16. Մասնակցում է կենսաանվտանգության/կենսաապահովության միջոցառումների վերլուծությանը և արդյունավետության գնահատմանը:
17. Իրականացնում է խորհրդատվական և մեթոդաբանական աշխատանք անձնակազմի հետ՝ կենսաանվտանգության/կենսաապահովության հարցերի շուրջ:
18. Իրականացնում է կենսաանվտանգության/կենսաապահովությանն ուղղված տնօրենի հանձնարարականները:
IV. Կենսաանվտանգության / կենսաապահովության պատասխանատուի իրավունքները
19. Ստանալ անհրաժեշտ, անգամ գաղտնի տեղեկատվություն՝ դրված խնդիրներն իրականացնելու համար:
20. Իր պարտականությունների շրջանակներում ներկայացնել առաջարկություններ:
21. Իր պարտականությունների շրջանակներում հայտնաբերված թերությունների մասին հայտնել անմիջական ղեկավարությանը և առաջարկություններ ներկայացնել դրանք վերացնելու համար:
22. Ղեկավարությունից պահանջել աջակցություն իր պարտականությունների իրականացման համար:
V. Կենսաանվտանգության / կենսաապահովության պատասխանատուն պատասխանատվություն է կրում՝
23. Իր պարտականությունները ոչ ժամանակին կամ թերի կատարելու համար:
24. Գործող հրահանգները, որոշումները չկատարելու համար:
25. Աշխատանքային ներքին կանոնակարգը, անվտանգության պահանջները, հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար:
26. Իր գործունեության շրջանակներում իրականացված իրավախախտումների համար:
27. Լաբորատորիային նյութական վնասի հասցման համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|