Գլխավոր տեղեկություն
Համար
N 442-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.542
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2012 թվականի N 442-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման N 2 հավելվածի 20-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի բյուջեն` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի իրականացման միջոցառումները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 12-ի N 442-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԱԳՐՈՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միակ կազմակերպությունն է հանրապետությունում, որն իրականացնում է գյուղատնտեսական հողերի ագրոքիմիական հետազոտություններ: Կազմակերպությունը գործում է 1964 թվականից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման համաձայն ծառայությունը վերակազմակերպվել է «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության: Ծառայության գլխավոր խնդիրը հանրապետության բոլոր համայնքների հողերն ագրոքիմիական հետազոտման ենթարկելն է, խոշոր մասշտաբի ագրոքիմիական քարտեզներ (բույսերի սննդառության համար կարևոր սննդատարրերով ապահովվածության մասին) կազմելն է, պարարտանյութերի խնայողաբար և արդյունավետ օգտագործման վերաբերյալ գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ մշակելն է: Ցանքատարածությունների պարարտացումն ըստ ագրոքիմիական քարտեզների կատարելու դեպքում կբացառվի հողի բերրիության անկումը, կապահովվի վերարտադրությունը, 30-40 %-ով կխնայվի պարարտանյութերի ծախսը, իսկ մշակաբույսերի բերքատվության աճը կկազմի շուրջ 30%:

3. Ագրոքիմիական քարտեզագրման աշխատանքը կրում է շարունակական բնույթ և յուրաքանչյուր համայնքի համար այն պետք է կատարվի յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողի բերրիության հիմնական ցուցանիշներ հանդիսացող` սննդատարրերի պարունակությունն էական փոփոխություն է կրում այդ ժամանակահատվածում: Վերջինս կախված է մշակաբույսերի բերքի հետ դուրս եկող սննդանյութերի քանակից և պարարտացման մակարդակից: Երկարատև, բացասական հաշվեկշռի դեպքում, չի բացառվում, որ հողը կարող է կորցնել իր բերրիությունը և դառնալ օգտագործման համար ոչ պիտանի:

4. Հայաստանի Հանրապետությունում առկա է գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող 852 համայնք: Հաշվի առնելով 5 տարվա ընթացքում հողի վերարտադրության ցուցանիշների փոփոխությունը` անհրաժեշտ է 5 տարի պարբերականությամբ իրականացնել համայնքների հողերի հետազոտություններ, հետևաբար, յուրաքանչյուր տարի պետք է կատարվի 170 համայնքի հետազոտություն (852 : 5):

5. Հինգ տարվա ընթացքում հանրապետության բոլոր համայնքները կունենան ագրոքիմիական քարտեզներ:

6. Ծառայության կողմից իրականացվում է նաև հանրապետություն ներկրվող, արտադրվող և օգտագործվող պարարտանյութերի որակի լաբորատոր ստուգում ու գնահատում:

7. Մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրությունը տրվում է աղյուսակի տեսքով`

Մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Շահառուների շրջանակի նկարագրությունը

Պետական հատվածի կողմից ծառայության փոխհատուցման ծավալը

1. Տարեկան 170 համայնքի հողերի ագրոքիմիական քարտեզագրում, պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում:

2. Պարարտանյութերի որակի լաբորատոր ստուգում ու գնահատում:

ՀՀ համայնքներ

հողերի բերրիության պահպանման և բարելավման աշխատանքներ ծրագրի արժեքի 86 %-ը

8. Հողերի բերրիության պահպանումն ու մշակաբույսերի ճիշտ պարարտացումն ապահովելու նպատակով մշակելի հողերի քարտեզագրումը պետք է կրի շարունակական բնույթ` բերրիության փոփոխությունները ժամանակին բացահայտելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար:

9. 2007 թվականին ծառայության ֆինանսավորման ծավալը կազմել է 42.3 մլն դրամ, որը 2006 թվականի նկատմամբ աճել է շուրջ 28.0 %-ով: 2007 թվականին քարտեզագրվել են 170 համայնքի հողեր: 2008 թվականին ֆինանսավորման ծավալի աճ տեղի չի ունեցել, այն կազմել է 42.3 մլն դրամ, հետազոտվել է 170 համայնք: 2009 թվականի ֆինանսավորման ծավալի աճը կազմել է 11.2 %` 47.3 մլն դրամ, սակայն գնաճի պատճառով հետազոտվել են 165 համայնքի հողեր:

10. 2010 թվականին ֆինանսավորման ծավալը նվազել է 11.2%-ով և հավասարվել 2007 թվականի մակարդակին` 42.3 մլն դրամ, որի պատճառով հետազոտվել են 141 համայնքի հողեր: Համայնքներին քարտեզների հետ միասին տրվել են նաև պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնցում հստակ ներկայացվում է յուրաքանչյուր հողակտորի և մշակաբույսերի պարարտացման նորմատիվները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի N 933-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2010 թվականին լրացուցիչ ֆինանսավորվել է 2.8 մլն դրամ, որի արդյունքում տրվել է հետազոտված համայնքների ագրոքիմիական քարտեզներից 149 քաղվածք: 2011 թվականին հատկացվել է 5.8 մլն դրամ, տրամադրվել է 255 քաղվածք:

11. Ֆինանսավորման ծավալի նվազման և 6.1% գնաճի պայմաններում 2012-2014 թվականներին հնարավոր է տարեկան ագրոքիմիական քարտեզներ հանձնել 141 համայնքի:

12. Հայաստանի Հանրապետությունում գործում են պարարտանյութերի որակի ստուգման հավատարմագրված մի շարք լաբորատորիաներ: Պարարտանյութեր ներկրող անձինք կամ կազմակերպությունները պարարտանյութերը փորձաքննության են ենթարկում իրենց կողմից նախընտրած լաբորատորիաներում, որի հետևանքով 2007-2009 թվականներին ծառայությունում կատարվել են պակաս փորձաքննություններ: 2010-2011 թվականներին ծառայությունում պարարտանյութերի որակի ստուգման փորձաքննությունների քանակի ավելացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի պետական տեսչության հետ համագործակցությամբ:

13. Ծառայությունը հնարավորություններ ունի և հավատարմագրված է (հավատարմագրման վկայական N E83 AST-001.Q-0007-2011, տրված` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից) լաբորատոր ստուգման ենթարկելու բոլոր տեսակի պարարտանյութերը:

 14. Վերջին 4 տարվա (2006-2009 թվականներ) ուսումնասիրությունների արդյունքներից ակներև է, որ հանրապետությունում հողի բերրիությունը նվազել է: Հողի բերրիության մակարդակը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում է և դա կախված է մի շարք գործոններից` հողում բույսերին անհրաժեշտ սննդանյութերի պարունակությունից, խոնավության աստիճանից և օդային ռեժիմից: Վերջիններիս, պահանջվող քանակությամբ, առկայությունը կախված է հողի մեխանիկական կազմից, հումուսից, հողի ռեակցիայից, թունավոր նյութերի պարունակությունից: Ներկայումս «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հիմնականում ուսումնասիրվում են հողում ազոտի, ֆոսֆորի և կալիումի քանակությունները: Հողում մեխանիկական կազմի, հումուսի, թունավոր նյութերի պարունակության, հողի ռեակցիայի փորձաքննությունները կատարվում են ըստ անհրաժեշտության: Բերքատվության նվազման պատճառները պարզելու համար անհրաժեշտ է պարբերաբար կատարել լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն պարզելու բերքատվության իջեցման պատճառները: Հանքային պարարտանյութերի հետ համատեղ անհրաժեշտ է հողը պարարտացնել նաև օրգանական պարարտանյութերով (գոմաղբ, թռչնաղբ, բիոհումուս և այլն), որի արդյունքում կբարձրանա հողի բերքատվությունը: Հողատեսքերի բազմակողմանի փորձաքննություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել նորագույն և ժամանակակից սարքավորումներ` ավտոմատ անալիզատորներով: Այդ սարքավորումները միաժամանակ կատարում են մի քանի փորձաքննություններ: Դա նշանակում է, որ նույն կադրային կազմով հնարավոր է ավելի շատ տարատեսակ փորձաքննություններ կատարել:

15. «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առաջարկում է կատարել հետևյալ լրացուցիչ փորձաքննությունները` հողի ռեակցիայի, հումուսի, մեխանիկական կազմի որոշում, ինչպես նաև նոր ավտոմատ անալիզատորներով ապահովվածության դեպքում` հողում միկրոէլեմենտների և ծանր մետաղների քանակի որոշում, օգտագործվող հանքային և օրգանական պարարտանյութերի որակական հատկանիշների ստուգում: Առաջարկվող լրացուցիչ փորձաքննությունները կօգնեն բերքատվության բարձրացմանը և համապարփակ տեղեկատվություն կտան հողի վիճակի մասին:

 

2. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

16. Ծրագրի հիմնական նպատակը հողերի ագրոքիմիական քարտեզագրման միջոցով բերրիության փոփոխությունների բացահայտումն ու դրա վատթարացումը կանխելու ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումն է, ինչպես նաև պարարտանյութերի որակի փորձաքննության միջոցով հողի բերրիության ապահովումն է:

17. Ծրագրի խնդիրը համայնքներում ագրոքիմիական քարտեզներում նշված չափաքանակներին համապատասխան պարարտանյութերով պարարտացման իրականացումն է: Դրանով զգալիորեն կբարձրացվի պարարտանյութերի և քարտեզների օգտագործման արդյունավետությունը:

18. 2012, 2013, 2014 թվականներին ֆինանսավորման նախատեսված ծավալի դեպքում և գնաճի պայմաններում ծառայությունը տարեկան 170 համայնքի փոխարեն կարող է հետազոտել 141 համայնքի հողատարածքներ և ամբողջ հանրապետությունը կհետազոտվի ոչ թե հինգ, այլ վեց տարվա ընթացքում: Վերջինս կխոչընդոտի նաև հողի բերրիության բարձրացման հետազոտման միջոցառումների իրականացմանը:

 

3. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

19. 2012-2014 թվականների ծրագրի իրականացման համար նախատեսվում է ֆինանսավորում պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ միջոցներից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 442-Ն որոշման N 2 հավելվածի:

 

4. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

20. Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը ներառում է 4 միջոցառում:

21. Տարեվերջին հաջորդ տարվա միջոցառումների ծրագրում ընդգրկված բոլոր համայնքների ղեկավարները «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից նախապես գրավոր տեղեկացվում են կատարվող աշխատանքների մասին: Ապրիլ ամսվա ընթացքում սկսվում են հողերի դաշտային հետազոտությունները: Վերցված հողանմուշները ենթարկվում են լաբորատոր փորձաքննության, համայնքի ամբողջ վարելահողերի և բազմամյա տնկարկների համար կազմվում են ագրոքիմիական քարտեզներ, հաշվարկվում է պարարտանյութերի պահանջարկը, որը ներկայացվում է մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերում և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի վերջը համապատասխան ակտերով հանձնվում համայնքների ղեկավարներին: Մասնագետների կողմից ցուցաբերվում է մասնագիտական օգնություն դրանց ճիշտ կիրառման վերաբերյալ:

22. Հայաստանի Հանրապետության 2010-2014 թվականների սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում սերմացու ստացող կոնկրետ հողօգտագործողի հողատարածքից վերցված հողանմուշները ենթարկվում են լաբորատոր փորձաքննության և համայնքների համար արդեն իսկ կազմված ագրոքիմիական քարտեզներից տրվում են քաղվածքներ՝ նկարագրելով հողի վիճակը և ճիշտ պարարտացման չափաքանակները:

 

5. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր տարի ունենալ հանրապետության 141 համայնքի հողերի սննդատարրերով ապահովվածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց ճիշտ կիրառման արդյունքում պարարտանյութերը կօգտագործվեն խնայողաբար և նպատակային: Ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ճիշտ չափաքանակներով պարարտացման դեպքում կապահովվի հողի 30-40%-ով վերարտադրությունը և շուրջ 30%-ով կբարձրանա հողի բերրիությունն ու մշակաբույսերի բերքատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 12-ի N 442-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության ԵՎ բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի բյուջեՆ

Պետական բյուջեից

Միջոցառումների անվանումները

2012 թ. բյուջե

Կանխատեսում (հազ. դրամ)

2013 թ.

2014 թ.

Վարելահողերի և բազմամյա տնկարկների ագրոքիմիական դաշտային և լաբորատոր հետազոտություններ, ագրոքիմիական քարտեզների և պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում

48130.0

51697.6

52007.2

Օրենքով չարգելված այլ միջոցներից

Միջոցառումների անվանումները

2012 թ.

Կանխատեսում (հազ. դրամ)

2013 թ.

2014 թ.

Վարելահողերի և բազմամյա տնկարկների ագրոքիմիական դաշտային և լաբորատոր հետազոտություններ, ագրոքիմիական քարտեզների և պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում

6600.0

7000.0

7000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 12-ի N 442-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության ԵՎ բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցը

Միջոցառումների անվանումը

Չափի միավորը

2012 թ.

2013 թ.

2014 թ

ծա-վալը

ծախսեր, այդ թվում`

ծա-
վալը

ծախսեր, այդ թվում`

ծա-վալը

ծախսեր, այդ թվում`

բյուջե

օրենքով չարգելված այլ միջոցներից

բյուջե

օրենքով չարգելված այլ միջոցներից

բյուջե

օրենքով չարգելված այլ միջոցներից

1. Վարելահողերի և բազմամյա տնկարկների ագրոքիմիական դաշտային հետազոտությունների իրականացում

հեկտար

63293

15080.0

2326.8

63748

16351.8

2467.8

63748

16462.2

2467.8

2. Հողանմուշների լաբորատոր

 փորձաքննությունների իրականացում

փորձ.

53377

20459.5

3156.6

53761

22185.5

3347.9

53761

22335.3

3347.9

3. Ագրոքիմիական քարտեզների կազմում և հանձնում համայնքներին, պարարտանյութերի պահանջարկի հաշվարկում

համայնք

141

4028.1

665.8

150

4367.7

706.2

150

4397.2

706.2

4. Մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի կազմում և հանձնում համայնքներին, դրանց ճիշտ կիրառման վերաբերյալ մասնագիական օգնության իրականացում

համայնք

141

2727.4

450.8

150

2957.6

478.1

150

2977.5

478.1

Ընդամենը

   

42295.0

6600.0

 

45862.6

7000.0

 

46172.2

7000.0

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման 1-ին կետով հաստատված`

Հայաստանի Հանրապետությունում 2010–2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի իրականացվող միջոցառումները

Միջոցառումների անվանումը

Չափի միավորը

2012 թ.

2013 թ.

2014 թ.

ծա-վալը

ծախսեր, այդ թվում`

ծա-
վալը

ծախսեր, այդ թվում`

ծա-
վալը

ծախսեր, այդ թվում`

բյուջե

օրենքով չարգելված այլ միջոցներից

բյուջե

օրենքով չարգելված այլ միջոցներից

բյուջե

օրենքով չարգելված այլ միջոցներից

1. Վարելահողերի ագրոքիմիական դաշտային հետազոտություններ

հեկտար

3666

1008.2

0.0

3666

1008.2

0.0

3666

1008.2

0.0

2. Հողանմուշների լաբորատոր փորձաքննություններ

փորձ.

3092

1368.0

0.0

3092

1368.0

0.0

3092

1368.0

0.0

3. Հետազոտված ագրոքիմիական քարտեզներից քաղվածքների կազմում և հանձնում հողօգտագործողներին

շնորհա-ռու

255

3458.8

0.0

255

3458.8

0.0

255

3458.8

0.0

Ընդամենը

   

5835.0

0.0

 

5835.0

0.0

 

5835.0

0.0

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան