Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.11.02/26(538) Հոդ.310
Ընդունող մարմին
Պաշտպանության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.10.2015
Ստորագրող մարմին
Պաշտպանության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հոկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


31 օգոստոսի 2015 թ. N 871-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ



14 հոկտեմբերի 2015 թ. N 14-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի ԹԻՎ 10-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1482-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 6-ի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 10-Ն և թիվ 1482-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


Ա. Երիցյան

ՀՀ պաշտպանության ՆԱԽԱՐԱՐ



Ս. Օհանյան

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների

նախարարի 2015 թվականի
օգոստոսի 31-ի
N 871-Ն և 
ՀՀ պաշտպանության նախարարի
2015 թվականի հոկտեմբերի 14-ի
N 14-Ն համատեղ հրամանով

 

«Վարչական հսկողության հարցաշար

 

Պաշտպանության բնագավառ

 

1. Գործառույթը` մասնակցում է զինվորական հաշվառման գործընթացին, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպմանը, ստեղծում է զորահավաքային մարմին, աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը, զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծմանը, բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության իրականացմանը:

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մասին» /այսուհետ՝ ՏԻՄ/ ՀՀ օրենքի 36-րդ հոդված, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդված, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդված, «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված, «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 7-րդ հոդվածներ, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի թիվ 591 որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի թիվ 947-Ն որոշում, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի թիվ 657-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնա-բերված խախտում-ները

Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնա-բերված խախտում-ների վերացման վերաբերյալ

Հայտնա-բերված խախտում-ները վերաց-նելու նպա-տակով սահման-ված ժամկետ-ները

1. Համայնքի զինապարտների գրանցամատյանների առկայություն:

           

2. Համայնքի զինապարտների գրանցամատյանները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարման վերաբերյալ փաստերի առկայություն:

           

3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում զինապարտների վերաբերյալ ցուցակների տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացման ապահովում:

           

4. Զինապարտների կողմից համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, համայնքի աշխատակազմում աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալների՝ տարած-քային զինվորական կոմիսարիատ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում ներկայացման ապահովում:

           

5. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին մասնակցության ապահովում:

           

6. Իրենց պարտականությունները խախտած զինապարտ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում զինկոմիսարիատին այդ մասին անհապաղ գրավոր տեղեկատվության տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի առկայություն:

           

7. Քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների առկայություն:

           

8. Զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավմանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:

           

9. Զինծառայությունից արձակվածների, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:

           

10. Բնակչության, հատկապես երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը աջակցության վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների և փաստերի առկայություն:

           

11. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով զինապարտներին զինվորական կոմիսարիատ կանչվելու մասին ծանուցման վերաբերյալ տվյալների առկայություն:

           

12. Զինապարտներին զինվորական ծառայության կամ զինկոմիսարիատի ծանուցագրում նշված անհրաժեշտ ժամանակով աշխատանքից ազատելու վերաբերյալ տվյալների առկայություն:

           

13. ՏԻՄ-ի կազմում զորահավաքային մարմին ստեղծելու մասին որոշման առկայություն:

           

14. ՏԻՄ-ի կազմում զորահավաքային մարմնի կանոնադրության առկայություն:

           

15. Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության իրականացմանը աջակցության վերաբերյալ որոշումների և փաստերի առկայություն:

           
»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան