«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 16-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 79-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 19-ի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 16-Ն և թիվ 79-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և |
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
Հավելված Հաստատված է ՀՀ տարածքային կառավարման |
և ՀՀ առողջապահության |
«ՀԱՐՑԱՇԱՐ
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Գործառույթը` կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ, աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը.
2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ կառավարության 2007 թ. հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշում:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է Պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախտում-ները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Ապահովված են սպառման թափոնների հեռացման ՀՀ օրենսդրությամբ սահմանված հաճախականությունը` առնվազն երեք օրը մեկ անգամ, | ||||||
2. +50C և ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ամեն օր հաճախականությունը: |
||||||
3. Աղբախցերը ապահովված են ամուր փակվող դռներով |
||||||
4. Ապահովված է աղբախցեր կրծողների և միջատների ներթափանցման բացառումը` հատակների անցքերը և բացվածքները ամրակցված են: |
3. Գործառույթը ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ (այսուհետ՝ ՏԻՄ Օրենք) կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, ինչպես նաև իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ, աջակցում է սանիտարական վիճակի բարելավմանը.
4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 25-Ն հրամանով հաստատված «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.1.7.002-09 սանիտարական կանոններ և նորմեր:
Դրույթների անվանումը |
Պահպանված է |
Թերի է Պահպանված |
Պահպանված չէ |
Հայտնաբերված խախտումները |
Առաջար-կություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ |
Հայտնա-բերված խախտում-ները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները |
1. Առկա են աղբահանության սխեմաները, համաձայն որոնց իրականացնում են ոչ վնասակար թափոնների հավաքումը՝ սպառման թափոնների փոխադրումը (աղբահանությունը): |
||||||
2. Առկա են կոնտեյներներ, որոնք |
||||||
3. Կոնտեյներները տեղադրված են՝ բնակելի և հասարակական շենքերից ոչ պակաս, քան 15մ և ոչ ավելի, քան 100մ հեռավորության վրա: |
||||||
4. Կոնտեյներները տեղադրված են ոչ պակաս, քան 50մ հեռավորության վրա` պուրակներում, զբոսայգիներում` մարդկանց զանգվածային կուտակման վայրերից: |
||||||
5. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ կոնտեյներների հարակից տարածքի աղբը տեղափոխված է: |
||||||
6. Կոնտեյներներից աղբը հեռացնելու ժամանակ կոնտեյներների հարակից տարածքը մաքրված է: |
||||||
7. Աղբահանության ժամանակ աղբակույտերը և տերևակույտերը այրված չեն: |
||||||
8. Աղբահավաք կոնտեյներները ախտահանված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով (ամիսը 1 անգամ հաճախականությամբ): |
||||||
9. Աղբանոթները ախտահանված են համապատասխան ախտահանիչ լուծույթներով (ամիսը 1 անգամ հաճախականությամբ): |
||||||
10. Բազմաբնակարան շենքերի աղբամուղի խողովակի ամբողջականությունը ապահովված է, |
||||||
11. Աղբահավաք խցի մուտքը մեկուսացված է բնակելի շենքի մուտքից, խցի դռները հերմետիկ են: |
||||||
12. Աղբահավաք խցի ներքին մակերեսները ունեն մաքրման, լվացման և ախտահանման հնարավորություն ընձեռող մակերեսներ` հարթ են, բարեկարգ, ամբողջական: |
||||||
13. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացված են (առնվազն երկու օրը մեկ անգամ): |
||||||
14. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի և աղբահավաք խցերի դեզինսեկցիայի ու դեռատիզացիայի աշխատանքներն իրականացված են (առնվազն երեք ամիսը մեկ անգամ): |
||||||
15. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների` նկուղային հարկի ջրամատակարարման և ջրահեռացման (կոյուղու) ցանցերի շահագործումը սարքին վիճակում են (բացառվում է խմելու ջրի և կոյուղաջրերի արտահոսքը և ջրակուտակումները): |
||||||
16. Փողոցները, ճանապարհները, հրապարակները, զբոսայգիները, պուրակները ենթարկված են սանիտարական մաքրման: |
||||||
17. Ամռան ամիսներին փողոցները ենթարկված են ջրման: |
||||||
18. Բնակավայրերը պահված են պատշաճ սանիտարական վիճակում` սպառման թափոններից, շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող աղբից, կենցաղային ավելորդ իրերից, փոշու կուտակումներից զերծ: |
||||||
19. Ձմռանը փողոցների, ճանապարհների հետիոտնի համար նախատեսված և երթևեկելի մասերը, հրապարակների, զբոսայգիների հետիոտնի մասերը մաքրված են ձյունից և սառույցից: |
||||||
20. Աղբատար փոխադրամիջոցների հետ առկա են. |
||||||
21. Կոնտեյներները տեղադրված են ջրանթափանց, հարթ, բարեկարգ մակերեսով հարթակների վրա, որն ունի պատնեշ կամ մետաղյա դեկորատիվ ցանկապատ: |
||||||
22. Շենքերի աղբամուղները և աղբահավաք խցերը լվացվում և ախտահանվում են ամիսը 1 անգամ: |
5. Գործառույթը` կազմակերպում և կառավարում է համայնքի սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և այլ կառուցվածքների շահագործումը, աջակցում է առողջապահական մարմինների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացմանը,
6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ, որակի հսկողություն» N 2-III- Ա2-1 սանիտարական կանոններ և նորմեր:
|
»: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|