Գլխավոր տեղեկություն
Համար
N 457-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.346
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
02.09.2015
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


8 հուլիսի 2015 թ. N 693-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ
ՆԱԽԱՐԱՐ


2 սեպտեմբերի 2015 թ. N 457-Ն

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 8-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 599-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի «Տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 8-Ն և թիվ 599-Ն համատեղ հրամանով հաստատված հարցաշարը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


Ա. Երիցյան

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ և ԿԱՊԻ
ՆԱԽԱՐԱՐ

 

Գ. Բեգլարյան

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների նախարարի

2015 թվականի 8 հուլիսի թիվ 693-Ն

և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2015 թվականի սեպտեմբերի 2-ի

թիվ 457-Ն համատեղ հրամանով

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1.  Գործառույթը` Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցում: Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցում: Փոստային կապի ազգային օպերատորին գործող (կամ կառուցվող) բնակելի կամ այլ շենքերում ոչ բնակելի տարածքների տրամադրում: Ճանապարհների վրա գովազդ տեղադրելու համաձայնեցում։
2.

Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, «Գովազդի մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշում:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է Պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբեր-ված խախտումները

Առաջարկու-թյուններ հսկողության ընթացքում հայտնաբեր-ված խախտում-ների վերացման վերաբերյալ

Հայտնաբեր-ված խախտում-ները վերացնելու նպատակով սահման-ված ժամկետները

1. Ավտոմոբիլային ճանապարհը հաղորդակցուղիով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրա տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշման պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

           

2. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման համաձայնեցման կատարման համապատասխանության ապահովումը «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

           

3. Համայնքում փոստի և այն համապատասխան տարածքով ապահովված լինելու առկայություն՝ համաձայն «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի:

           

4. Համայնքի տարածքում գովազդի տեղադրման թույլտվության վերաբերյալ ավագանու որոշումների առկայություն: Տեղադրված գովազդների համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմանը:

           

 

3.

 Գործառույթը` Կազմակերպում է համայնքային ենթակայության ճանապարհների, ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների, կամուրջների ու ինժեներական այլ կառույցների պահպանումը, շահագործումն ու շինարարությունը: Կազմակերպում և կառավարում է համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Համայնքի տարածքում ճանապարհային երթևեկության նշանների տեղակայման ու հանման թույլատրում:

4.

 Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենք, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենք, «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1025-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2404-Ն որոշում, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16- N 762 որոշում և ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1419-Ն որոշում:

 

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է Պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքային ենթակայության ճանապարհների առկա վիճակը, դրանց պահպանման և շահագործման ուղղությամբ համայնքի ավագանու որոշումների առկայությունը, դրանք ճանապարհային նշաններով կահավորման տարատեղման սխեմաների առկայությունը և առկա նշանների, սխեմաների համապատասխանումը ՀՀ օրենսդրությանը:

           

2. Համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքների բարելավման ուղղությամբ ավա-գանու և համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումների և կատարված ուսումնասի-րությունների առկայություն:

           
»