«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815507
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
11 դեկտեմբերի 2015 թ. |
N 886-Ն |
17 դեկտեմբերի 2015 թ. |
N 1041-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
2016 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը`
հրամայում ենք`
1. Հաստատել 2016 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի`
Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ, գործակիցները, հետևյալ չափերով.
Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 124000 դրամ,
Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ 19000.0 հազ.դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը): 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 3727.5 հազ. դրամ, և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից, որը հաշվարկվում է, հիմք ընդունելով սույն հրամանի 2-րդ կետում նշված՝ ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը:
ԱՕք՝ աշխատանքային օրերի քանակը՝ 168 օր,
ՍՆգ՝ տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը՝ 140 դրամ,
ՍԱդգ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը՝ միջին մակարդակում սովորողների մասով՝ 5342.3 դրամ, ավագ մակարդակում սովորողների մասով՝ 6059.9 դրամ:
2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.8075 գործակցով, միջին մակարդակի համար` 1.1224 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.1628 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.13 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.04 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.6083 գործակցով: Աշակերտների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը կազմում է` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 9, 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 12, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար` 15.5:
3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը, ՏՍթ՝ հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, ՀՈՒՀՍթ՝ հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների) թիվն ուսումնական տարվա սկզբին:
ՀՀ ֆինանսների նախարար Գ. Խաչատրյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|