Գլխավոր տեղեկություն
Номер
N 688-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.08.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2013
Дата вступления в силу
03.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 օգոստոսի 2013 թվականի N 688-Ա

 

Պ. ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պ. Աղաբաբյանին 2013 թվականի օգոստոսի 27-30-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների, ինչպես նաև «Երրորդ պետություններից ապաստան փնտրող անձանց մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծերի քննարկման փորձագիտական նիստերին մասնակցելու համար:

2. Պ. Աղաբաբյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Աղաբաբյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. օգոստոսի 2

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան