Գլխավոր տեղեկություն
Номер
N 829-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.2014
Дата вступления в силу
04.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2014 թվականի N 829-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մայիսի 4-ի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 396-Ա որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

38.

«Մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի ենթարկելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

2014 թ. հոկտեմբերի

1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան