Գլխավոր տեղեկություն
Номер
N 1199-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.12.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.12.2014
Дата вступления в силу
04.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2014 թվականի N 1199-Ա

 

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին 2014 թվականի դեկտեմբերի 4-5-ը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանին 2014 թվականի դեկտեմբերի 3-5-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Տրանսպորտային շաբաթ-2014» միջոցառման շրջանակներում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների համակարգող տրանսպորտային 34-րդ խորհրդակցությանը և Մաքսային միության և տրանսպորտի ոլորտում Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների լիազոր մարմինների նախարարների 3-րդ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Գագիկ Բեգլարյանի, Գագիկ Գրիգորյանի և Արսեն Մկրտչյանի Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 3

Երևան