Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 6
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.06.06/45(1403) 08.12.2015
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.02.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.02.2015
Дата вступления в силу
06.03.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

3 փետրվարի 2015 թվականի

թիվ 6

քաղ. Մոսկվա

 

Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի` որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու կարգի մասին հրահանգի 12-րդ կետի 12-րդ ենթակետի մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 180-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 263 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու կարգի մասին հրահանգի 12-րդ կետի 122  ենթակետը լրացնել «, ինչպես նաև հատուկ մաքսային ընթացակարգերը եզրափակելու նպատակով «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող, եթե նախկինում այդպիսի ապրանքները հատուկ մաքսային ընթացակարգով ձևկերպման ժամանակ հայտարարագրվել են ցանկի տրամադրմամբ» բառերով:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

   Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: