Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-431-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Исходный акт (19.06.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.06.29/38(1127) Հոդ.480
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
13.06.2015
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.06.2015
Дата вступления в силу
19.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2015 թվականի մարտի 4-ին և 2015 թվականի ապրիլի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի թիվ 1 փոփոխությունը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հունիսի 13

Երևան

ՆՀ-431-Ն