Գլխավոր տեղեկություն
Номер
N 264-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2019-14.09.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2019
Дата вступления в силу
19.03.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.09.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

18 մարտի 2019 թվականի N 264-Ա

 

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացը համակարգելու նպատակով՝

1. Ստեղծել բարեփոխումների քննարկման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ՝

1) հանձնաժողովի աշխատանքների համակարգումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից, իսկ հանձնաժողովի քարտուղարության և գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության կողմից.

2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, տվյալ նիստի օրակարգում ներառված հարցերից և ոլորտներից ելնելով, կարող է հանձնաժողովի նիստին, որպես հրավիրյալ, ներգրավել նաև մինչև երկու այլ պաշտոնատար անձանց և (կամ) փորձագետ.

3) հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.

4) անհրաժեշտության դեպքում եռամսյակը մեկ անգամ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. մարտի 18

Երևան

    

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 18-ի N 264-Ա

որոշման

     

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

   

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

      

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի աշխատանքները համակարգող)

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ

Բ. Թունյան

- ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան